Ուսանողների համար՝ զեղչված արժեք
Կլինիկական հոգեբան Իզապէլ Մաթոսեանը (Բեյրութահայ) անհատական խորհրդատվությունը ուսանողների համար այսուհետ կիրականցնի զեղչված արժեքով` 10 հզր. դրամ։
Իզապէլ Մաթոսեանը «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի մասնագիտական թիմին է միացել 2017 թվականին՝ ժամանելով Բեյրութից (Լիբանան):
Աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, արաբերեն։
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում իրականացնում է`
- Անհատական խորհրդատվություն դեռահասների (13 տարեկանից սկսած) և չափահասների հետ հետևյալ խնդիրների շրջանակներում՝
– Դեպրեսիա
– Տագնապ, անհանգստություն
– Վախեր, ֆոբիաներ
– Սթրես
– Կոնֆլիկտներ
– Կախվածություններ (ալկոհոլ, թմրադեղեր, խաղամոլություն)
– Հոգեսեռական խնդիրներ
– Սեռական նույնականացման հետ կապված խնդիրներ
– Հաղորդակցման դժվարություններ
– Ինքնագնահատականի խնդիրներ
– Անձի զարգացման դժվարություններ
– Տարիքային ճգնաժամեր