Children International Day
Հունիսի 1-ին «ԱՐՏ-ԱՏԵԼՅԵ»-ում տեղի ունեցավ տոնական հանդիպում փոքրիկների և նրանց ծնողների հետ:
Խմբային աշխատանքներին երեխաները մասնակցեցին 2 խմբով՝ 3-5 տ. կրտսեր խումբ և 6-9 տ. ավագ խումբ: «ԱՐՏ-ԱՏԵԼՅԵ»-ի մասնագետներ՝ հոգեբան Ինգա Մուկուչյանը և արտ-թերապևտ Դիանա Գալստյանը երեխաների հետ կիրառեցին նկարչաթերապիայի, պարաթերապիայի և երաժշտաթերապիայի մի շարք մեթոդիկաներ, ինչպես նաև կազմակերպեցին տարբեր զարգացնող և զվարճալի խաղեր: Արտ-թերապևտիկ գործունեության մեջ ներգրավվեցին նաև կրտսեր խմբի ծնողները, ովքեր մեծ ոգևորությամբ իրենց բալիկների հետ միասին նկարեցին, պարեցին և խաղացին: Իսկ ավագ խմբի ծնողները մասնակցեցին իրենց համար կազմակերպված սեմինարին:
«ԱՐՏ-ԱՏԵԼՅԵ»-ում հանդիպումները շարունակական են! Հրավիրում ենք բոլոր փոքրիկներին՝ միանալու խմբային աշխատանքներին, որոնք նպաստում են ստեղծագործական կարողությունների և շփման հմտությունների զարգացմանը, ինքնուրույնության խթանմանը, ինքնաճանաչմանն ու ներդաշնակ զարգացմանը, ինչպես նաև հոգեբանական մի շարք խնդիրների հաղթահարմանը: