ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ վարում է ՛՛ԱՅԳ՛՛ հոգեբանական ծառայությունների կենտրոնի Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար, հ․գ․թ․ Մարիա Թևոսյանը։
Դասընթացն ունի մի քանի փուլ, յուրաքանչյուր փուլից հետո մասնակիցներին կտրվեն վկայականներ։
Առաջին փուլը կազմում է 10 ակադեմիական ժամ:
Հանդիպումները տեղի են ունենալու կիրակի օրերին, ժամը 10.30-18.00։
Արժեքը յուրաքանյուր փուլի համար՝ խմբային հայտերի դեպքում 60 000, անհատական հայտը 10 000 դրամ:
Հասցե՝ ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի 41/11
Գրանցման հեռախոսահամարներ՝ 093 35 74 44
010 58 18 14, 096 58 18 14, 077 58 18 14
Առաջին հանդիպման օրակարգ
Առաջնային խորհրդատվության հոգեվերլուծական տեխնիկաները
10.30 -12.00 Անգիտակցականների հանդիպում, ծանոթություն, հոգեվերլուծական պայմանների ստեղծում: Հոգեվերլուծական հարցազրույցի նպատակը և նշանակությունը թերապիայի համար: Հոգեվերլուծական կոնտրակտ և սեթինգ: Հոգեվերլուծության և հոգեվերլուծական թերապիայի ցուցումները, պացիենտի ՛՛վերլուծականության՛՛ գնահատումը, թերապևտիկ գործընթացի հեռանկարների գնահատումը: Կուշետկայի կիրառում, դեմ առ դեմ աշխատանք: Կլինիկական դեպքերից օրինակների քննարկում:
 
12.00-13.00 Վարժանք, քննարկում:
13.00-14.30 Ինֆորմացիայի աղբյուրներ և մշակման միջոցներ: Ազատ զուգորդությունների տեխնիկա: Հայելային արտացոլում: Հոգեվերլուծական հարցազրույց, հարցադրումներ: Լռություն: Հոգեվերլուծական միջամտության տեսակներ՝ հակադրում, պարզաբանում, մեկնաբանում, մշակում: Կլինիկական դեպքերից դրվագներ:
 
14.30-15.00 Ընդմիջում:
15.00-16.00 Վարժանքներ: Հոգեվերլուծական ունկնդրման և սահող ուշադրության հմտությունների զարգացում:
16.00-17.30 Դիմադրությունը, տրանսֆերը և կոնտրտրանսֆերը առաջնային խորհրդատվության ժամանակ: Տրանսֆերը և թերապևտիկ ալյանսը: Իրավիճակների քննարկում:
17.30-18.00 Հետադարձ կապ: Ամփոփում: