ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔ

  • Ունեք խնդիր և ուզում եք լուծու՞մ գտնել։
  • Ուզու՞մ եք ձեր կյանքը փոխել ու ազատվել սահմանափակումներից։
  • Ուզու՞մ եք հասկանալ, թե հոգեբաններն ինչպես են լուծում տարբեր հոգեբանական խնդիրներ։
  • Հոգեբա՞ն եք և ուզում եք զարգացնել ձեր գիտելիքները և փորձառությունը, նոր և արդյունավետ մեթոդնե՞ր սովորել։

 «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի Վանաձորի մասնաճյուղը ձեզ համար կազմակերպում է սեմինարների շարք հետևյալ թեմաներով.

Սեմինար 1. Վախերի և ֆոբիաների հաղթահարման արագ և արդյունավետ տեխնիկաներ

Սեմինար 2․ Ինքնագնահատականի եվ սեփական կարողությունների գնահատման, վերականգնման, նոր ռեսուրսների հայտնաբերման տեխնիկաներ։

Սեմինար 3․ Սթրեսից արագ դուրս գալու արդյունավետ տեխնիկաներ։

Սեմինար 4․ Կործանիչ, ոչ արդյունավետ համոզմունքների հայտնաբերման ու փոխման տեխնիկաներ։

Սեմինար 5. Սիրային կախվածության, էմոցիոնալ խառնաշփոթի առաջացման պատճառները և կարգավորման տեխնիկաները։

Սեմինար 6. Կոնֆլիկտների պատճառների բացահայտման և լուծման տեխնիկաներ

Բոլոր սեմինարների ընթացքում կներկայացվեն այնպիսի տեխնիկաներ, որոնք հնարավորություն կտան՝

  • Խնդիրը լուծել կարճ ժամկետներում
  • Ինքնուրույն հաղթահարել դրանք
  • Բարձրացնել կյանքի որակը։

Կարող են մասնակցել բոլոր ցանկացողները առանց մասնագիտական եվ կրթական սահմանափակման (հատկապես օգտակար կլինի հոգեբաններին, մանկավարժներին, սոցիալական աշխատողներին, մարդկանց հետ աշխատող բոլոր մասնագետներին)։

Սեմինարները կվարի շուրջ 20 տարվա փորձառությամբ հոգեբան-քոուչ, միջազգային հավատագրված ՆԼԾ պրակտիկ, էնեագրամայի ու համակարգային համախմբումների մասնագետ Աննա Գալստյանը։ Նա կներկայացնի գոյություն ունեցող և իր փորձառության արդունքում ստուգված արդյունավետ տեխնիկաներ, ինչպես նաև իր ստեղծած հեղինակային մեթոդները։

Յուրաքանչյուր սեմինարի արժեքն է 5000 դրամ, տևողությունը 3 ժամ։

Մասնակիցներին կտրվեն վկայականներ։

Առաջին հանդիպումը կկայանա հուլիս 27-ին, ժամը 12:00-ին։

Գրանցման հեռախոսահամար՝ 093 35 74 44

Հասցե՝ ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի 41/11