«ՀՈԳԵԲԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀԵՏ» դասընթաց
Լավ նորություն այն հոգեբանների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել և զարգացնել դեռահասների և երեխաների հետ աշխատելու տեսական գիտելիքներ և պրակտիկ հմտություններ:
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում կրկին անցկացվում է «ՀՈԳԵԲԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀԵՏ» դասընթացը: Մեկնարկը` սույն թվականի նոյեմբերի 6:
👉 Դասընթացն իրականացվում է երեք ուղղություններով․
• Գեշտալտ թերապիա
• Արտթերապիայի ինովացիոն տեխնոլոգիաներ
• Կոգնիտիվ-վարքաբանական թերապիա
Դասընթացի վարողներ՝ հ․գ․թ., դոցենտ Վանանե Միրզոյան, հոգեբան դասընթացավար Տաթևիկ Մալումյան
Դասընթացի ավարտին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին տրվում է երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:
✔ Դասընթացի տևողությունը` 18 ժամ։
✔ Դասընթացի օրերը` շաբաթ և կիրակի
Արժեքը՝ 29,000 դրամ, ուսանողների համար` 24.000 դրամ
Գրանցվելու և այլ մանրամասների համար՝ (093)-357-444, (055)-817-217