«ԳԵՇՏԱԼՏ ԹԵՐԱՊԻԱՅԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ» դասընթաց

«Գեշտալտ թերապիայի հիմունքները» տեսագործնական դասընթաց է, որի ընթացքում ձեռք են բերվում տեսական հոգեբանական գիտելիքներ, ձևավորվում են հոգեթերապևտի համար անհրաժեշտ պրակտիկ հմտություններ և ունակություններ:

Այն հնարավորություն է ընձեռում զարգացնելու և կատարելագործելու հաղորդակցվելու ունակությունները, ճիշտ կառուցելու միջանձնային հարաբերությունները, աշխատելու կոնկրետ դեպքերի հետ, վեր հանելու և լուծում տալու այցելուի հոգեբանական խնդիրներին:
Դասընթացի նպատակներն են.
☑️ ծանոթացնել գեշտալտ թերապիայի հիմունքների, փիլիսոփայության հետ,
☑️ ծանոթացնել գեշտալտ թերապիայի տեխնիկաների հետ,
☑️ ձևավորել գեշտալտ թերապևտի պրակտիկ ունակություններ:

Դասընթացի տևողությունը 2 ամիս է:
Արժեքը՝ ուսանողների համար 35 000 դրամ, մասնագետների համար՝ 40 000 դրամ։

Դասընթացը կվարի հ.գ.թ., դոցենտ Վ.Միրզոյանը
Գրանցվելու համար զանգահարել 093-357-444։