«Աշխատավայրում սթրեսների և կոնֆլիկտների կառավարումը» թեմայով սեմինար
Աշխատավայրում ինչպե՞ս կառավարել սթրեսը և կոնֆլիկտներ:
Այս հարցերի պատասխանը և ավելին կարող եք ստանալ 2023 թ.-ի հունվարի 17-ին, ժամը՝ 18:30-ին, տեսագործնական օնլայն սեմինարի ընթացքում:
«Աշխատավայրում սթրեսների և կոնֆլիկտների կառավարումը» թեմայով սեմինարը նախատեսված է ամենատարբեր ոլորտների աշխատողների համար: Սեմինարի ընթացքում ձեռք կբերեք ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև սթրեսային վիճակի բացահայտմանն ու գնահատմանը ուղղված գործնական աշխատանք կիրականացնեք:
Սեմինարի ընթացքում Դուք կիմանաք.
- Աշխատավայրում սթրեսի առաջացման պատճառները
- Աշխատանքային սթրեսի նշանները
- Սթրեսակայութնության բարձրացման ուղիները
- Սթրեսի կառավարման եղանակները
- Հասկացություն կոնֆլիկտի մասին, կոնֆլիկտի կառուցվածքը
- Կոնֆլիկտների տիպաբանությունը և զարգացման փուլերը
- Կոնֆլիկտային վարքի ռազմավարությունները
- Կոնֆլիկտների կառավարման և հանգուցալուծման գործնական միջոցները:
Սեմինարավարներ՝ հ.գ.թ., դոցենտ Վանանե Միրզոյան, հոգեբան Տաթևիկ Մալումյան
Սեմինարը տեղի կունենա հունվարի 17-ին, ժամը 18:30
ZOOM հարթակի միջոցով
Սեմինարի տևողությունը՝ 2 ժամ
Արժեքը՝ 3000 դրամ
Տրվում է էլեկտրոնային վկայական
Գրանցվել պետք է նախօրոք Գրանցվել կարող եք զանգելով՝ (035) 357 444, (055) 817 217