2006թ-ից «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում իրականացնում է անհատական խորհրդատվություն միջանձնային և ներանձնային խնդիրներ ունեցող չափահաս անձանց հետ: Աշխատում է նաև ծնող-երեխա փոխհարաբերություններում ծագող տարաբնույթ խնդիրների հետ: Իրականացնում է սուպերվիզիա։
Խորհրդատվություն է իրականացնում հայերեն և ռուսերեն լեզուներով:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1970-1975 թթ. | Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, մանկավարժի որակավորում |
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2006 թ. առ այսօր | «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոն` որպես հոգեբան-խորհրդատու |
2007-2015 թթ. | «ԱրԲես» առողջության կենտրոն` որպես հոգեբան |
1982-2004 թթ. | Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ` որպես հոգեբան |
1976-1982 թթ. | «Սիրիուս» գործարան` որպես հոգեբան |
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ
2004-2006 թթ. | ԱՄՆ, Նյու-Յորք, «Աուտիզմի դպրոց», պրակտիկ վերապատրաստում աուտիզմի ոլորտում |
2006-2012 թթ. | Մասնակցել է Տրանսակտ վերլուծության եվրոպական ասոցիացիայի կողմից կազմակերպված ուսումնական ծրագրին. սուպերվիզիաներ անգլիացի թրեյնինգավարների հետ(40 ժամ) և 300 ժամ տևողությամբ թրեյնինգներ («Տրանսակտ վերլուծության հիմնական տեսություն», «Անձի մոդելները տրանսակտ վերլուծության մեջ», «Միջանձնային հաղորդակցում», «Միջանձնային կոնֆլիկտներ», «Անձի ոճերը», «Հոգեախտորոշումը տրանսակտ վերլուծության մեջ», «Մասնագիտական գործունեության էթիկան տրանսակտ վերլուծության մեջ»): |
2007-2015 թթ. | «ԱրԲես» առողջության կենտրոնում աշխատելու տարիներին մասնակցել է Կանադայի “UCL” համալսարանի մասնագետների կողմից կազմակերպված մի շարք մասնագիտական սեմինարներին: |
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2006թ. առ այսօր | Տրանսակտ վերլուծության եվրոպական և հայկական ասոցիացիայի անդամ |