«Երեխաների եվ դեռահասների հոգեթերապիա» տեսագործնական դասընթաց
Մեկնարկում է «Երեխաների եվ դեռահասների հոգեթերապիա» տեսագործնական դասընթացը Երեվանում։
Տեսագործնական դասընթացի նպատակն է` երեխաների և դեռահասների հոգեթերապիայի բնագավառում անհրաժեշտ ծավալով տեսական և գործնական գիտելիքներ փոխանցել մասնակիցներին, զարգացնել երեխաների հետ աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունները, որոնք համապատասխանում են կյանքի և մասնագիտության ժամանակակից պահանջներին: Դասընթացի նյութը լուսաբանվում է կլինիկական օրինակներով, հոգեբանական խաղերով և վարժանքներով:
ԴԱՍԸՆԹԱՑՆ ԸՆԴԳՐԿՈՒՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ԹԵՄԱՆԵՐԸ՝
1. Երեխաների և դեռահասների հետ հոգեթերապևտիկ աշխատանքի յուրահատկությունները և ձևերը` խմբային, անհատական, ընտանեկան:Ընտանիքի և ծնողների հետ աշխատանքը երեխաների և դեռահասների հոգեթերապիայում, ծնող-երեխա-հոգեթերապևտ հարաբերությունների կազմակերպում:
2. Երեխաների և դեռահասների խնդիրների և դժվարությունների առաջացման տարիքային, անհատական և ընտանեկան ռիսկերը, մանկական խնդիրների և ախտանիշների ծագումը և դրսևորումների առանձնահատկությունները:
3. Դեռահասների և երեխաների հետ հոգեթերապևտիկ գործընթացի կառուցում և կազմակերպում, էթիկական սկզբունքներ, հոգեթերապևտիկ գործընթացի արդյունավետության պայմաններ:
4. Թերապևտիկ հարաբերությունների սկիզբը` առաջնային խորհրդատվություն: /Առաջին հանդիպումը երեխայի հետ` կոնտակտի հաստատում: Վստահության վրա հիմնված հարաբերությունների կառուցում: Հոգեթերապևտիկ սահմանափակումների հաստատում: Ի՞նչ անել, երբ սահմանափակումները խախտվում են: Առաջին հանդիպումը դեռահասի հետ, դժվարությունները:/
5. Գնահատում և առաջնային ախտորոշում: /Երեխաների և դեռահասների հոգեթերապիայում կիրառվող հոգեախտորոշման մեթոդները: Հոգեախտորոշիչ հարցազրույցի կազմակերպում, անամնեզի հավաքագրում: Հարցերի տեսակները, հարցազրույցի սխեմաները: Մանկական նկարների, հեքիաթների, խաղի հոգեախտորոշիչ և հոգեթերապևտիկ հնարավորությունները: /
Դասընթացավար՝ հոգեբանական գիտությունների թեկնածու Մարիա Թևոսյան։
Դասընթացի տևողությունը և ժամաքանակը`12 հանդիպում, շաբաթը 2 օր /24 ժամ/։
Դասընթացի առաջին հանդիպումը՝ սույն թվականի հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին։
Հերթական հանդիպումները կայանալու են չորեքշաբթի օրերին՝ ժամը 18։30-ին և շաբաթ օրերին՝ ժամը 12։00-ին։
Հերթական հանդիպումները կայանալու են չորեքշաբթի օրերին՝ ժամը 18։30-ին և շաբաթ օրերին՝ ժամը 12։00-ին։
Դասընթացի արժեքը` 60.000 դրամ:
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին կտրվեն երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:
Ռուսալեզու խումբ հավաքվելու դեպքում՝ դասընթացը կարող է անցկացվել նաև ռուսերեն լեզվով:
Դասընթացին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար կարող եք գրել մեր էջին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:Հասցե՝ Մաշտոցի 40:Էլ.փոստ՝ info@hogeban.am