«ԱՅԳ» -ը մասնակցեց Հոգեբանական վերնիսաժ-EXPO 2022 -ին
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը մասնակցեց Հոգեբանական վերնիսաժ-EXPO 2022 -ին` հանդես գալով հետաքրքիր նախաձեռնությամբ․ պատրաստել էինք հետաքրքիր հոգեբանական հարցաշար, որին ճիշտ պատասխանելու դեպքում մասնակից ուսանողները կենտրոնի կողմից իրականացվող թրեյնինգների և դասընթացների համար կստանան հավելյալ 5% զեղչի հնարավորություն, ընդհանուր ունենալով՝ 25 % զեղչ։
EXPO-ի մասնակից ուսանողներն ու նորավարտ մասնագետները մեծ ոգևորությամբ արձագանքեցին «Հոգեբանական ակումբ» հարթակին, որը մեզ հնարավորություն է տալիս բացահայտել ուսանողների և սկսնակ մասնագետների ներուժը, իսկ նրանց՝ դրսևորել այդ ներուժը՝ հանդես գալով որպես հոգեբան-խմբավար։
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը ողջունում է հոգեբանության ոլորտում նման միջոցառումների կազմակերպումը և շնորհակալություն հայտնում «Հոգեբանական վերնիսաժի» կազմակերպիչներ ԵՊՀ Ընդհանուր հոգեբանության ամբիոնին և Հոգեբանության գիտահետազոտական կենտրոնին՝ հոգեբանական կենտրոն-ուսանող երկխոսությանը նպաստելու համար։