Ռուբեն Միքայելի Նաղդյան
Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
ՀՀ ԳԱԱ, Գիտակրթական միջազգային կենտրոն (ԳԿՄԿ), հոգեբանության ամբիոնի դասախոս
Ծննդյան տարեթիվը – 11 հոկտեմբերի 1945:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1963-1968 թթ. ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ:
1970-1972 թթ. Խ. Աբովյանի անվ. Հայկ. Մանկ. Ինստիտուտի հոգեբանության ամբիոնի կողմից ուղարկվել է ՍՍՀՄ ՄԳԱ Ընդհանուր և մանկավարժական հոգեբանության ինստիտուտ վերապատրաստվելու:
1972-1975 թթ. Ասպիրանտուրա (հոգեբանություն) Խ. Աբովյանի անվան Հայկ. Մանկ. Իստիտուտում:
ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ
1988թ. Հոգեբանական գիտությունների թեկնածու, դիսերտացիայի թեման «Տարբեր մակարդակի դժվարության մտավոր խնդիրների լուծման գործընթացների սիմետրիան և ասիմետրիան», 19.00.07 – մանկավարժական և տարիքային հոգեբանություն, Խ. Աբովյանի անվ ՀՊՄՀ. (Երևան, Հայաստան):
2015թ. Հոգեբանական գիտությունների դոկտոր, դիսերտացիայի թեման «Մետաֆիզիկական մոտեցում իրականության հոգեկան արտացոլման ուսումնասիրման մեթոդաբանությանը», ԺԹ. 00. 01. – ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն, Խ. Աբովյանի անվ ՀՊՄՀ. (Երևան, Հայաստան):
ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ
2010 թ. – հոգեբանության դոցենտ, ՀՌՀ, ՀՀ ԲՈՀ (Երևան):
2017 թ. – հոգեբանության պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ, ՀՀ ԲՈՀ (Երևան):
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1975-1988 թթ. – Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ հոգեբանության լաբորատորիայի գիտական աշխատող:
1988-1990 թթ. – Հայաստանի երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի գլխավոր հոգեբան:
1990-1992 թթ. – Երեխաների հոգեվերականգնողական կենտրոնի (Ստեփանավան) կազմակերպիչ և տնօրեն:
1992-1994 թթ. – Հայաստանի երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի (Երևան) փոխտնօրեն:
1994-1998 թթ. – Աշխատանքներր Ռուսաստանի հոգեբանական տարբեր կազմակերպություններում:
1999-2005 թթ. – Երևանի տարբեր բուհերում ՆԼԾ դասախոս:
2005 թ. մինչ այսօր – ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ – ում դասախոս:
2007-2013 թթ. – ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հոգեբանության ամբիոնի վարիչ:
ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
Հոգեբանության փիլիսոփայություն, հոգեբանության մեթոդաբանություն, տրանսցենդենտալ հոգեբանություն, սիմետրիայի սկզբունքները հոգեբանությունում, հոգեթերապիայի մեթոդաբանությունը և պրակտիկան, նեյրոլինգվիստիկ ծրագրավորում:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2015 թ. – Հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ:
2016 թ. – Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ – ում գործող գիտական աստիճաններ շնորհող ՀՀ ԲՈՀ – ի 064 մասնագիտական խորհրդի անդամ:
ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Ավելի քան 50 հոդվածներ, 7 մենագրություններ, 2 ուսումնամեթոդաբանական ձեռնարկներ, գիտական հոդվածների միջազգային ժողովածուի համախմբագիր:
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ
ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ
(010) 58 18 14, (077) 58 18 14, (096) 58 18 14