Կամո Երեմի Վարդանյան

Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1987-1989թթ. – Մարքսիզմ – Լենինիզմի համալսարան

1986-1989թթ. – Երևանի Խ.Աբովյանի անվան Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրա

1984-1986 թթ. – Երևանի Խ.Աբովյանի անվան Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր հայկական պետական մանկավարժական ինստիտուտի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ

1981-1986թթ. – Երևանի Խ.Աբովյանի անվան Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կենսաբանության և քիմիայի ֆակուլտետ

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ

Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

2014թ. – ԵՊՀ-ի հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության պետական քննական հանձնաժողովի նախագահ

2013թ. – ԵՊՀ-ի հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության պետական քննական հանձնաժողովի նախագահ

2013թ-ից – Մետափիլիսոփայության, փոխակերպման տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտի «Իմաստություն» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ

2012թ. – ԵՊՀ-ի հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության պետական քննական հանձնաժողովի նախագահ

2008թ-ից մինչև 2013թ. ՀՊՄՀ-ի գիտական խորհրդի անդամ

2011թ-ից Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի «Հատուկ մանկավարժություն և վերականգնողական հոգեբանություն» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ

2011թ-ից առ այսօր Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի «Գիտական տեղեկագիր» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ

2011թ-ից առ այսօր Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի «Հատուկ մանկավարժություն և վերականգնողական հոգեբանություն» ամսագրի խմբագրական  խորհրդի անդամ

2011թ-ից Հայկական հոգեբուժական ասոցիացիայի «Հոգեկան առողջության հայկական հանդես»-ի խմբագրական խորհրդի անդամ

2010թ. Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում գիտահետազոտական կենտրոնի տնօրեն

2007թ-ից 2010թ. «Սփյուռք» Գիտաուսումնական կենտրոն, սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի հոգեբանության դասախոս

2006-2010թթ. «Մանկավարժական համալսարան» պաշտոնաթերթի խմբագրական խորհրդի անդամ

2010թ. ԵՊՀ-ի հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության պետական քննական հանձնաժողովի նախագահ

2008-2009թթ. Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում «ՀՀ հանրակրթական ավագ դպրոցների ուսուցիչների որակավորման բարձրացման դասընթաց» ծրագրի խմբի ղեկավար

2007-2009թթ. ՀՀ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի պահանջներից բխող, մանկավարժական բարձրագույն կրթություն իրականացնող հաստատություններում Բոլոնիայի գործընթացի հիմնական դրույթները համակարգված ներդնելու և կիրառելու նպատակով ստեղծված ուսումնամեթոդական կոորդինացիոն խորհրդի քարտուղար

2000-2009թթ. Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց. դասավանդել է «Հոգեբանություն» առարկան

2008թ-ից Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի «Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ» միջբուհական կոնսորցիումի գիտական պարբերականի պատասխանատու քարտուղար

2008թ-ից ՀՀ ԿԳՆ և ԿԱԻ-ի «Ընտանիք և դպրոց» գիտամեթոդական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ

2007թ. Կրթության Ազգային ինստիտուտ` միջնակարգ դպրոցի դասագրքերի մրցույթային հանձնաժողովի նախագահ

2007թ. Հայոց լեզու, գրականություն առարկայի 2007թ. միասնական քննության կազմակերպման և անցկացման Շիրակի տարածաշրջանում «Գնահատման և թեստավորման» կենտրոնի ղեկավար ներկայացուցիչ

2005-2007թթ. ԵՄ ՏԱՍԻՍ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ  ծրագրում թիմի ղեկավար

2007թ. Առողջապահության Ազգային ինստիտուտ, բժիշկների վերապատրաստման ծրագրի դասախոս

2006թ.        Կրթության Ազգային ինստիտուտ` միջնակարգ դպրոցի դասագրքերի մրցույթային հանձնաժողովի անդամ

Խ.Աբովյանի անվան Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր հայկական պետական մանկավարժական համալսարան, Զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնում  դասավանդել է հետևյալ առարկաները.

  1. «Զարգացման հոգեբանություն»
  2. «Մանկավարժական հոգեբանություն»
  3. «Ընդհանուր հոգեբանություն»
  4. «Սուիցիդալ հակումների հոգեբանություն»
  5. «Ժամանակակից հոգեբանության հիմնախնդիրներ»
  6. «Սթրես և ֆրուստրացիա»
  7. «Բժշկական հոգեբանություն»
  8. «Փորձարարական հոգեբանություն»
  9. «Մարդաբանություն»
  10. «Հոգեբանության դասավանդման մեթոդիկա»
  11. «Հոգեֆիզիոլոգիա»
  12. «Փորձարարական հոգեֆիզիոլոգիա»
  13. Դեստրուկտիվ վարքի հոգեբանություն
  14. Ռազմական հոգեբանություն

2006-ից առ այսօր Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայում դասավանդում է «Սուիցիդալ հակումների հոգեբանություն» և «Դեստրուկտիվ հակումների  հոգեբանություն» առարկաները

2006թ. Երևանի Խ.Աբովյանի անվան Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր հայկական պետական մանկավարժական համալսարան, ՄԿՈՒ համակարգի դասախոսների մոդուլային կրթության վերապատրաստման ծրագրի համակարգող

2000-2006թթ. Կրթության Ազգային ինստիտուտ, ուսուցիչների վերապատրաստման ծրագրի դասախոս

2005թ. Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի սպաների վերապատրաստման խմբի ղեկավար

2005թ. «Զվարթնոց» օդանավակայան, ուսումնական կենտրոն, օդաչուների հոգեբանական վերապատրաստման խմբի ղեկավար

2004թ. Կրթության Ազգային ինստիտուտ, Վանաձորի թիվ 1 բժշկական ուսումնարանի դասախոսների, բժիշկների վերապատրաստման հոգեբանության դասախոս

2000թ-ից առ այսօր Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան «Հոգեբանության հիմունքներ» և «Զարգացման հոգեբանություն»

1991-1996թթ. Երևանի Ավանդական բժշկության համալսարանում`որպես ուսումնական մասի վարիչ

1996-2000թթ. ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, դասավանդել է «Ընդհանուր հոգեբանություն», «Բժշկական հոգեբանություն» առարկաները

ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

Աուտոդեստրուկտիվ վարքի հոգեբանություն

Նեյրոֆիզիոլոգիական և մոլեկուլային հոգեբանություն

Կրթական բարեփոխումներ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

2008թ. ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ  Ամառային դպրոց, Երևան, Հայաստանում «Կրթության կառավարումը Բոլոնիայի գործընթացի շրջանակներում» դասընթացը 2006թ. Երևանի Խ.Աբովյանի անվան Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր հայկական պետական մանկավարժական համալսարան. բուհերի դասախոսների որակավորման բարձրացում` հոգեբանություն մասնագիտությամբ (144ժամ)

2006թ. ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ  Ամառային դպրոց, Երևան, Հայաստանում «Կրթության կառավարումը Բոլոնիայի գործընթացի շրջանակներում» դասընթացը (60 ժամ)

2006թ. ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  Շոտլանդիայի որակավորումների խորհուրդ. «ՄԿՈՒ համակարգի վերակառուցում» Շոտլանդիա  Գլազգո (144ժամ)

2006թ. ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. «Կրթական բարեփոխումներ» Լոնդոն (140ժամ)

2005թ. ԵՄ ՏԱՍԻՍ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ. «ՄԿՈՒ բնագավառում դասավանդման և գնահատման մեթոդները» (80 ժամ)

ԼԵԶՈՒՆԵՐ

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ

info@hogeban.am

ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ

(010) 58 18 14, (077) 58 18 14, (096) 58 18 14

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.