Ասյա Սուրենի Բերբերյան

Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուս–հայկական (Սլավոնական) համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ

Ծնվել է Վրացական ԽՍՀ Ռուսթավի քաղաքում: Գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանը /Հայաստան/ (1983): Համալսարանում ուսանելու ընթացքում ցուցաբերել է բարձր գիտահետազոտական և սոցիալական ակտիվություն, հանդիսացել է մանկավարժության ու փիլիսոփայության գծով համառուսական օլիմպիադաների և մրցույթների դափնեկիր ու մրցանակակիր:

1986 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի «Ընդհանուր հոգեբանության» գծով ասպիրանտուրան:  Պաշտպանել է ատենախոսական թեզ 19.00.01 «Հոգեբանության տեսություն և պատմություն» մասնագիտությամբ Ուզնաձեի անվան հոգեբանության ինստիտուտում /Թբիլիսի, Վրաստան/:

1986-1992 թվականների ընթացքում աշխատել է որպես դասախոս Երևանի պետական համալսարանի հոգեբանության ամբիոնում:

1992-1998 թվականների ընթացքում աշխատել է որպես հոգեբան-մանկավարժ ՌԴ Դոնի Ռոստովի քաղաքային հոգեբանական ծառայությունում և որպես դասախոս՝ ուսուցիչների կատարելագործման ինստիտուտում:

1998-2002 թվականների ընթացքում հանդիսացել է Հայ-Ռուսական /Սլավոնական/ համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի դոցենտ /Երևան, ՀՀ/

2002-2005 թվականների ընթացքում զբաղեցրել է Հայ-Ռուսական /Սլավոնական/ համալսարանի էթնոմշակութային և էթնոլոգիական տուրիզմի ամբիոնի վարիչի պաշտոնը /Երևան, ՀՀ/:

2005 թվականին մրցույթով ընտրվել է որպես Հայ-Ռուսական /Սլավոնական/ համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ և հոգեբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար /Երևան, ՀՀ/:

2010 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Անձնային զարգացնող ուսուցման էքզիստենցիալ-հումանիստական հայեցակարգը Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում /պատմություն, մեթոդաբանություն և իրականացման տեխնոլոգիա/  19.00.01 «Հոգեբանության տեսություն և պատմություն» դասիչով: 2015 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

2005 թվականից մինչ հիմա հանդիսանում է Հայ-Ռուսական /Սլավոնական/ համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչը, հումանիտար գիտությունների ինստիտուտի հոգեբանության գծով ղեկավարը /Երևան, Հայաստան/:

Ներկայումս հանդիսանում է «Վեստնիկ ՌԱՈՒ» ամսագրի խմբագրական կոլեգիայի, ՌԴ «Սոցիոսֆերա» գիտամեթոդական ամսագրի միջազգային խմբագրական կոլեգիայի անդամ, հոգեբանության և մանկավարժության գծով ՌԴ գիտական համագործակցության զարգացման կենտրոնի միջազգային գիտաժողովների կազմկոմիտեի անդամ, «Վեկտոր Նաուկի» ՌԴ ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ:

Ա. Բերբերյանը «Համառուսական մասնագիտական հոգեթերապևտիկ լիգայի» հայկական մարզային և Հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի հայկական բաժանմունքների ղեկավարն է, Inter­national Council of Professional Therapists կազմակերպության անդամը, Ռուսաստանյան հումանիտար գիտական ֆոնդի արտասահմանյան փորձագետը:

Ա. Բերբերյանը բազմիցս արժանավայել կերպով ներկայացրել է հայրենական գիտությունը միջազգային սիմպոզիումներում, գիտաժողովներում և համագումարներում, կազմակերպիչն է ամենամյա միջազգային և հանրապետական դասախոսների և ուսանողների գիտագործնական գիտաժողովների:

Ունի 180-ից ավելի գիտական աշխատանքներ և գործնական ուղղվածությամբ դասընթացների վկայագրեր: Բարձրագույն կրթության հումանիզացիայի, տիտղոսակիր էթնոսում և գաղթօջախում հայերի և ռուսների էթնոմշակութային ինքնության հիմնահարցերի ուսումնասիրության գծով  ՀՀ և ՌՖ դրամաշնորհային նախագծերի ղեկավար է:

Ա.Ս. Բերբերյանը հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ է: 2005 թվականին Ա. Բերբերյանի կողմից պատրաստվել է նյութերի փաթեթ «Հոգեբանություն» գծով մասնագիտություն բացելու լիցենզիայի ստացման նպատակով, 2009 թվականին՝ նյութերի փաթեթ մագիստրատուրայի ուղղություն, հետագայում՝ ընդհանուր հոգեբանության, հոգեբանության տեսության և պատմության, անձի հոգեբանության գծով ասպիրանտուրա բացելու նպատակով: Բոլոր մակարդակները հաջող գործառնում են ներկայումս:

Պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության պատվոգրով ուսումնական գործընթացի զարգացման և կատարելագործման ուղղությամբ բազմամյա բեղուն աշխատանքի, բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ներդրման համար (2016թ.), դափնեկրի դիպլոմով մասնագիտական հանրությանը մատուցած ծառայությունների համար (2016թ.):

Հայ-Ռուսական /Սլավոնական/ համալսարանի կրթության գործընթացում անձնակենտրոն մոտեցումը ներդնելու համար արժանացել է «Տարվա լավագույն դասախոս» կոչմանը, կրթության համակարգում բեղուն գործունեության, բարձրագույն մասնագիտական կրթության մասնագետների գործնական պատրաստման, ռուս-հայկական գիտական կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրման համար պարգևատրվել է ՀՀ-ում ռուսաստանյան պետական համագործակցության ներկայացուցչության կողմից:

Նրա կողմից ներկայացվել է ինքնատիպ գիտականորեն հիմնավորված և փորձարարական հաստատում ստացած հայեցակարգային համակարգ, որը բուհում անձնակենտրոն ուսուցման կազմակերպման օգնությամբ խթանում է անձի զարգացումն ու ինքնազարգացումը:

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ

info@hogeban.am

ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ

(010) 58 18 14, (077) 58 18 14, (096) 58 18 14

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.