Psyհարթակ
Հերթը քոնն է․․․
Եթե ուսանող ես, հոգեբանության ոլորտում սկսնակ մասնագետ, եթե փնտրում ես մի հարթակ, որը կտա քեզ ինքնաներկայացման, ինքնադրսևորման, խմբավարական հմտություններ ձեռք բերելու և զարգացնելու, համագործակցային կապեր հաստատելու հնարավորություն, ուրեմն արդեն գտել ես այն։
Psyհարթակ․ այստեղ է քո հնարավորությունը։
Դու կարող ես ներկայացնել մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում ցանկացած թեմա, որի վերաբերյալ ունես բավականաչափ գիտելիքներ, փորձ կամ կատարել ես որոշակի հետազոտություններ և դրանց արդյունքների մասին ցանկանում ես խոսել լսարանի հետ։
Անհրաժեշտ է ուղարկել քո ինքնակենսագրականը և նյութի հակիրճ բովանդակությունը info@hogeban.am հասցեին։ Կենտրոնի մասնագիտական խմբի քննարկումից և հաստատումից հետո Psyհարթակի շրջանակում հանդիպման անցկացման օրն ու ժամը կհամաձայնեցվի քեզ հետ և նախապես մեր սոցիալական էջերում կտեղադրվի հայտարարություն։
Psyհարթակին մասնակցությունը (թե՛ որպես վարող, հոգեբան, թե՛ որպես ակումբի մասնակից) անվճար է: