«Երեխաների և դեռահասների հոգեթերապիա» տեսագործնական դասընթաց

«Երեխաների և դեռահասների հոգեթերապիա» տեսագործնական դասընթաց

Դասընթացի նպատակն է` երեխաների և դեռահասների հոգեթերապիայի բնագավառում անհրաժեշտ ծավալով տեսական և գործնական գիտելիքներ փոխանցել մասնակիցներին, զարգացնել երեխաների հետ աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունները, որոնք համապատասխանում են կյանքի և մասնագիտության ժամանակակից պահանջներին:

Դասընթացի նյութը լուսաբանվում է կլինիկական օրինակներով, հոգեբանական խաղերով և վարժանքներով:

ԴԱՍԸՆԹԱՑՆ ԸՆԴԳՐԿՈՒՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ԹԵՄԱՆԵՐԸ՝

  1. Երեխաների և դեռահասների հետ հոգեթերապևտիկ աշխատանքի յուրահատկությունները և ձևերը` խմբային, անհատական, ընտանեկան: Ընտանիքի և ծնողների հետ աշխատանքը երեխաների և դեռահասների հոգեթերապիայում, ծնող-երեխա-հոգեթերապևտ հարաբերությունների կազմակերպում:
  2. Երեխաների և դեռահասների խնդիրների և դժվարությունների առաջացման տարիքային, անհատական և ընտանեկան ռիսկերը, մանկական խնդիրների և ախտանիշների ծագումը և դրսևորումների առանձնահատկությունները:
  3. Դեռահասների և երեխաների հետ հոգեթերապևտիկ գործընթացի կառուցում և կազմակերպում, էթիկական սկզբունքներ, հոգեթերապևտիկ գործընթացի արդյունավետության պայմաններ:
  4. Թերապևտիկ հարաբերությունների սկիզբը` առաջնային խորհրդատվություն: /Առաջին հանդիպումը երեխայի հետ` կոնտակտի հաստատում: Վստահության վրա հիմնված հարաբերությունների կառուցում: Հոգեթերապևտիկ սահմանափակումների հաստատում: Ի՞նչ անել, երբ սահմանափակումները խախտվում են: Առաջին հանդիպումը դեռահասի հետ, դժվարությունները:/
  5. Գնահատում և առաջնային ախտորոշում: /Երեխաների և դեռահասների հոգեթերապիայում կիրառվող հոգեախտորոշման մեթոդները: Հոգեախտորոշիչ հարցազրույցի կազմակերպում, անամնեզի հավաքագրում: Հարցերի տեսակները, հարցազրույցի սխեմաները: Մանկական նկարների, հեքիաթների, խաղի հոգեախտորոշիչ և հոգեթերապևտիկ հնարավորությունները: /

Դասընթացը նախատեսված է հոգեբանների, հոգեբանության ֆակուլտետների ուսանողների համար:

Դասընթացի հեղինակ և վարող` հոգեբանական գիտությունների թեկնածու Մարիա Թևոսյան:

Դասընթացի տևողությունը և ժամաքանակը`  14 հանդիպումշաբաթը 2 օր /28 ժամ

Արժեքը՝ 108․000 դրամ։

Խմբում մասնակիցների քանակը՝ 6-10

 «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին կտրվեն երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:

Ռուսալեզու խումբ հավաքվելու դեպքում՝ դասընթացը կարող է անցկացվել նաև ռուսերեն լեզվով:

Դասընթացին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

 

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.