«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը կազմակերպում և իրականացնում է ուսումնական ծրագրեր ինչպես հոգեբան-մասնագետների, այնպես և հոգեբանություն գիտությամբ հետաքրքվող այլ մասնագիտության տեր մարդկանց համար:
Հոգեկան առողջության ոլորտի սկսնակ և կայացած մասնագետների համար կազմակերպվում են հատուկ վերապատրաստման դասընթացներ՝ նեղ մասնագիտական կուրսեր, տեսական և գործնական հոգեբանության խորացված դասընթացներ, որոնց նպատակն է մասնակիցների հոգեբանական գիտելիքների համալրումը և վերջիններիս մասնագիտական հմտությունների զարգացումը:
Այլ բնագավառներում աշխատող անձանց և ուսանողների համար կազմակերպվում են տեսագործնական դասընթացներ՝ նպատակ ունենալով մասնակիցներին տալ հոգեկան վիճակների, երևույթների, անձի զարգացման փուլերի, հոգեկանի ուսումնասիրման մեթոդների, մարդու վարքի դրդապատճառների, հոգեբանական ինքնապաշտպանության և այլ կարևոր երևույթների շուրջ ընդհանուր գիտելիքներ, ինչպես նաև ձևավորել ինքնաճանաչման, ինքնակարգավորման, կյանքի որակի բարձրացմանն ուղղված մի շարք հմտություններ:
Դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցներին տրվում է երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:
Ստորև ներկայացված դասընթացներից ցանկացածին մասնակցելու համար հարկավոր է նախապես գրանցվել՝ հետևյալ տարբերակներով.
- զանգահարել «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոն՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14 հեռախոսահամարներով;
- ներկայացնել գրանցման հայտ info@hogeban.am էլ.հասցեին;
- այցելել «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոն և գրանցվել ընդունարանում /Մաշտոցի 40/:
Պարաշարժողական թերապիայի դասընթաց այն մասնագետների համար, ովքեր աշխատում կամ պլանավորում են աշխատել ներառական ոլորտում
Այս դասընթացի ընթացքում մանկական հոգեբանները սովորելու են, թե ինչպես կիրառել ԿՎԹ-ն երեխաների հետ տարվող աշխատանքում։
Դասընթացի նպատակն է՝ խորացնել և համալրել հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի մասին գիտելիքները, կառուցել հոգեբանական խորհրդատվության գործընթացում կիրառվող մարդաճանաչման ընդհանուր մոդելը, ձևավորել խորհրդատվության հետ կապված երևույթների և խնդիրների վերլուծության, կառավարման, հոգեբանական խորհրդատվության կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ հմտություններ և կարողություններ:
Դասընթաց հոգեբանությամբ հետաքրքրվողների համար: Դասընթացի մասնակիցները կծանոթանան հոգեբանության նորագույն հետազոտություններին, կճանաչեն հոգեկան երևույթները, իմացական գործընթացները, հոգեվիճակները, հատկությունները, հոգեբանական մեթոդների միջոցով կիրականացնեն ինքնաճանաչում, կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները, կբացահայտեն մարդու վարքի գաղտնիքները:
Դասընթացը օգտակար է բոլոր նրանց, ովքեր ուզում են աշխատել կամ արդեն աշխատում են ընտանիքներում՝ որպես դայակ: Դասընթացի նպատակն է ձևավորել դայակի համար անհրաժեշտ մասնագիտական որակներ և հմտություններ: Դայակները ձեռք կբերեն առաջին բուժօգնության և հոգեբանամանկավարժական պատրաստվածություն:
Դասընթացի արդյունքում մասնակիցները իրենց ստացած գիտելիքները հնարավորություն կունենան կիրառել աշակերտների հետ մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ աշխատելու ընթացքում, կտիրապետեն մի շարք պրակտիկ հմտությունների և մեթոդների։
Դասընթացի նպատակն է հարստացնել մասնակիցների գիտելիքները հոգեսեռական զարգացման, խանգարումների, սեռային նույնականացման, սեռերի հարաբերությունների, հոգեսեռական դաստիարակության վերաբերյալ, ձևավորել հոգեսեռական արդյունավետ դաստիարակության հմտությունները:
Դասընթացի նպատակն է խորացնել և համալրել ընտանեկան հարաբերությունների առանձնահատկությունների և դժվարությունների մասին գիտելիքները, ծանոթացնել ընտանեկան, զույգի խորհրդատվության առանձնահատկություններին, զարգացնել ընտանեկան փոխհարաբերություններում ծագող խնդիրների և դժվարությունների գնահատման և ախտորոշման հմտությունները...
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԱՈՒՏԻԶՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ։
Այս դասընթացի ընթացքում մանկական հոգեբանները սովորելու են, թե ինչպես կիրառել ԿՎԹ-ն երեխաների հետ տարվող աշխատանքում, քանի որ այն ունի իր յուրահատկությունները՝ խաղերով ու հեքիաթներով։
Այս դասընթացի ընթացքում մանկական հոգեբանները սովորելու են,թե ինչպես կիրառել ԿՎԹ-ն երեխաների հետ տարվող աշխատանքում:
Դասընթացի նպատակն է նպաստել դպրոցում աշխատող լոգոպեդների մասնագիտական հմտությունների և որակի բարձրացմանը:
Դասընթացի նպատակն է` երեխաների և դեռահասների հոգեթերապիայի բնագավառում անհրաժեշտ ծավալով տեսական և գործնական գիտելիքներ փոխանցել մասնակիցներին, զարգացնել երեխաների հետ աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունները, որոնք համապատասխանում են կյանքի և մասնագիտության ժամանակակից պահանջներին: