Կորպորատիվ խմբային թրեյնինգը կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու միջոց է, գործիք: Կորպորատիվ թրեյնինգը /բիզնես-թրեյնինգ, ներհիմնարկային ուսուցում/ հասկացություն է, որը ձևավորվել է ձեռնարկությունների, ընկերությունների, կազմակերպությունների պրակտիկ աշխատանքի արդյունքում:
Անհերքելի է, որ կազմակերպությունն առաջատար է և հզոր, երբ ներդրված հսկայական կապիտալ միջոցների կառավարումն ու օգտագործումն իրականացվում են մասնագիտական և, հատկապես, հոգեբանական պատրաստվածությամբ աշխատակազմի կողմից: Քանի որ ինչքան էլ կարևոր են կապիտալ ներդրումները, միևնույնն է, հավելյալ արժեք ստեղծվում է միայն մարդու աշխատանքով:
Անհերքելի է նաև այն, որ նույն աշխատակիցը(թեկուզ ամենաբարձր մասնագիտական գիտելիքներով և հմտություններով) տարբեր հոգեվիճակներում աշխատանքի տարբեր արդյունավետություն է ապահովում:
3200 ընկերություններում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ անձնակազմի թրեյնինգի վրա ծախսերի 10%-ով մեծացումը աշխատանքի արտադրողականությունը բարձրացնում է 8,5%-ով, այն դեպքում, երբ 10%-ով կապիտալ ներդրումների մեծացումը տալիս է աշխատանքի արտադրողականության միայն 3,8% աճ:
ՀԵՏԵՎԱԲԱՐ`
Աշխատանքի բարձր արդյունավետություն և մեծ շահութաբերություն ապահովելու համար շատ կարևոր են աշխատողների հոգեվիճակը, նրանց համախմբվածությունն ու համատեղ գործելու կարողությունը, շփման հմտություններն ու արդյունավետ հարաբերությունների հաստատումը, սթրեսակայունությունն ու կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակությունները, մոտիվացիան և այլն
Մեր թրեյնինգներն անպայման կօգնեն բարձրացնելու Ձեր կազմակերպության աշխատանքի արդյունավետությունը և միշտ լինելու առաջատարն ասպարեզում
1. Խմբային համախմբվածություն և համատեղ գործունեության արդյունավետության բարձրացում:
2. Արդյունավետ շփման հմտությունների զարգացում:
3. Հաճախորդի հետ արդյունավետ հարաբերությունների հաստատում:
4. Հաղորդակցման կարողությունների և միջանձնային ազդեցության հմտությունների զարգացում:
5. Կոնֆլիկտների կառավարում:
6. Սթրեսի կառավարում /սթրեսմենեջմենթ/:
7. Աշխատանքային մոտիվացիայի բարձրացում:
8.Ժամանակի կառավարում /թայմմենեջմենթ/:
Ձեր առաջարկությամբ և Ձեզ հետ համատեղ կարող ենք կազմել թրեյնինգների անհատական ծրագրերի փաթեթներ`կազմակերպության առանձնահատուկ հայցի և առաջադրված խնդիրների հիման վրա:
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից իրականացվող թրեյնինգների առավելությունները`
- Գործնական բաղադրիչի կարևորումն ու հագեցվածությունը հոգեբանական վարժանքներով ու դերային խաղերով, որոնք հնարավորություն են տալիս մասնակիցներին մոդելավորել իրական իրավիճակները և ձեռք բերել իրական հմտություններ:
- Իրավիճակների վերլուծություն /քեյզ անալիզ/, ստեղծագործական մոտեցում, մասնակիցների փորձի կիրառում, կազմակերպության կարիքների գնահատում:
- Հետադարձ կապի ներդրում, արդյունքների օգտագործում ծրագրերի կատարելագործման և զարգացման համար:
- Անհատական մոտեցում և խորհուրդներ յուրաքանչյուր մասնակցին:
- Խմբային համախմբվածություն և համատեղ գործունեության արդյունավետության բարձրացում
Թրեյնինգին կարող են մասնակցել ընդհանուր գործունեությամբ միավորված բոլոր խմբերը, որոնք շահագրգռված են համատեղ գործունեության արդյունավետության բարձրացման, խմբային համախմբվածության ամրապնդման, խմբի հուզական մթնոլորտի բարելավման հարցերով:
Թրեյնինգի խնդիրներն են`
- Խմբում հուզական մթնոլորտի բարելավում, վստահության և բարեհարմարության մթնոլորտի ստեղծում:
- Համագործակցային փոխազդեցության հմտությունների ձևավորում:
- Բարիդրացիական միջանձնային հարաբերությունների ամրապնդում:
- Ստեղծագործական ունակությունների զարգացում:
- Համատեղ գործելու, խմբային որոշումներ ընդունելու ունակությունների զարգացում:
- Արդյունավետ շփման հմտությունների զարգացում
Ձեր կյանքի որակը պայմանավորված է շփման որակով:
Թրեյնինգի մասնակիցները կհմտանան միջանձնային շփումների ոլորտում, կսովորեն ավելի արդյունավետ կիրառել շփման տարբեր միջոցները, կտիրապետեն վստահություն առաջացնելու, համոզելու և ինքնաներկայացման արվեստին, կզարգացնեն արդյունավետ կազմակերպչական գործունեության և նոր հնարավորություններ տեսնելու համար անհրաժեշտ հմտությունները:
Թրեյնինգի խնդիրներն են`
- Ազատ ինքնարտահայտման և ինքնիրագործման համար պայմանների ստեղծում:
- Ինքնավստահ վարքի ձևավորում:
- Ներկայանալու, կազմակերպությունը լավագույնս ներկայացնելու հմտությունների կատարելագործում:
- Շփման գործընթացի կառավարման արդյունավետ հմտությունների զարգացում:
- Դիտողունակության, մարդկանց վարքի համարժեք գնահատման հմտությունների զարգացում:
- Հաղորդակցման ընթացքում ինքնաճանաչման, դիմացինին բացահայտելու, վստահություն առաջացնելու, հաղորդակցման մեջ դժվար իրավիճակների հաղթահարման հմտությունների զարգացում:
- Հաճախորդի հետ արդյունավետ հարաբերությունների հաստատում
Թրեյնինգի նպատակն է բարձրացնել հուզական կոմպետենտությունը և զգայական դիտողունակությունը, զարգացնել հուզական ինքնակառավարման, հաճախորդի հետ շփման ժամանակ արագորեն կապի մեջ մտնելու, վստահ վարքագիծ դրսևորելու, միջանձնային հարաբերություններում համակրանքի և բարյացակամության ձևավորման հմտությունները:
Թրեյնինգի խնդիրներն են`
- Աշխատակիցների անձնային աճի հնարավորությունների և ներուժի բացահայտում:
- Շփման ժամանակ առաջացող հոգեբանական արգելքների հաղթահարում:
- Հաճախորդի զգացմունքներն ու կարիքները հասկանալու և վարքի կանխատեսման հմտությունների զարգացում:
- Հուզական ինքնակառավարման հմտությունների ձևավորում:
- Նախաձեռնողականության, արագ կողմնորոշվելու հմտությունների զարգացում:
- Վստահություն առաջացնելու, համակրանք շահելու, բարյացակամ մթնոլորտ ստեղծելու հմտությունների զարգացում:
- Հաճախորդների հետ աշխատանքում ծագող խնդիրների հաղթահարման մոդելների մշակում:
- Հաղորդակցման կարողությունների և միջանձնային ազդեցության հմտությունների զարգացում
Թրեյնինգի նպատակն է հոգեբանական ազդեցության և մանիպուլյացիայի մասին տեսական ու գործնական գիտելիքներ հաղորդելը, հոգեբանական ազդեցության և մանիպուլյացիային հակազդելու հմտություններ ձևավորելը:
Թրեյնինգի խնդիրներն են`
- Հաղորդակցման մեջ ինքնակառավարման և հաղորդակցման գործընթացի կառավարման հմտությունների զարգացում:
- Հոգեբանական ազդեցության և հակազդեցության մեխանիզմների և կիրառման հնարավորությունների մասին պատկերացումների ձևավորում:
- Հետադարձ կապի ընդունման և արտահայտման հմտությունների զարգացում:
- Մանիպուլյացիաների բացահայտման հմտությունների զարգացում:
- Կառուցողական հակազդեցության հմտությունների ձևավորում:
- Ակտիվ լսելու, հուզական լարվածության կառավարման, կոնստրուկտիվ քննադատության, արգումենտացիայի հմտությունների զարգացում:
- Կոնֆլիկտների կառավարում
Թրեյնինգի նպատակն է մասնակիցների մոտ ձևավորել կոնֆլիկտային իրավիճակներում արդյունավետ փոխազդեցության մոդելներ, բարդ իրավիճակներում հաղորդակցման հմտություններ, կոնֆլիկտածին գործոնների բացահայտման, կոնֆլիկտների կանխարգելման և հաղթահարման հմտություններ:
Թրեյնինգի խնդիրներն են`
- Աշխատավայրում կոնֆլիկտների առաջացման պատճառների և հաղթահարման ուղիների վերաբերյալ գիտելիքների հարստացում:
- Կոնֆլիկտածին գործոնների բացահայտման և կառավարման հմտությունների զարգացում:
- Կոնֆլիկտային իրավիճակների վերլուծության, պատճառների բացահայտման հմտությունների ձևավորում:
- Սեփական կոնֆլիկտայնության և ագրեսիվության առանձնահատկությունների ճանաչում:
- Ոչ կոնֆլիկտային վարքի կանոնների, կոնֆլիկտների կանխարգելման մոդելների մշակում:
- Կոնֆլիկտային իրավիճակում արդյունավետ վարքի մոդելավորում:
- Սթրեսի կառավարում
Ծրագիրը նախատեսված է լայն լսարանի համար առանց տարիքային և մասնագիտական սահմանափակումների: Մասնակիցները հնարավորություն կստանան բարելավել իրենց ինքնազգացողությունը և ձեռք բերել հուսալի միջոցներ սեփական հոգեվիճակների արդյունավետ կառավարման համար:
Թրեյնինգի խնդիրներն են`
- Սթրեսի մեխանիզմների, փուլերի, սթրեսորների տեսակների, հակազդման հնարավորությունների մասին պատկերացումների ձևավորում:
- Աշխատանքային սթրեսների պատճառների և հաղթահարման ուղիների մասին գիտելիքների խորացում:
- Ինքնադիտման և ինքնաճանաչման հմտությունների զարգացում:
- Սթրեսորների հայտնաբերման և կառավարման հմտությունների զարգացում:
- Սեփական կյանքում սթրեսի դերի բացահայտում, հաղթահարման միջոցների սեփական ալգորիթմի մշակում:
- Հոգեբանական ինքնակարգավորման սկզբունքների, հնարքների մասին պատկերացումների ձևավորում:
- Հոգեվիճակների ինքնակարգավորման հմտություններ զարգացում:
- Աշխատանքային մոտիվացիայի բարձրացում
Բարձրացնել աշխատանքային մոտիվացիան նշանակում է ստեղծել այնպիսի միջավայր և աշխատանքը այնպես կազմակերպել, որ աշխատակիցների մոտ ակտիվանան աշխատանքի արդյունավետության համար անհրաժեշտ դրդապատճառներ:
Թրեյնինգը նախատեսված է միջին և բարձր օղակի ղեկավարների համար, ում անհրաժեշտ է տիրապետել աշխատակիցների մոտիվացիան բարձրացնելու հնարքներին և հմտություններին:
Թրենինգի խնդիրներն են`
- Մոտիվացիայի տեսակների, խթանման միջոցների վերաբերյալ պատկերացումների ձևավորում:
- Սեփական մոտիվացիայի առանձնահատկութունների ճանաչում, մոտիվացիոն ուժերի ազդեցության ուսումնասիրում:
- Մոտիվացիոն ուժերի բացահայտման և կառավարման հմտությունների զարգացում:
- Աշխատանքային մոտիվացիայի բարձրացմանը նպաստող և խոչընդոտող գործոնների բացահայտում:
- Հաջողության հասնելու մոտիվացիայի բարձրացում:
- Նախաձեռնողության, վճռականության, մոտիվացիոն ինքնակառավարման հմտությունների զարգացում:
- Ժամանակի կառավարում
Ժամանակն ամենաարժեքավոր ռեսուրսներից է: Այն անդառնալի է և խիստ
սահմանափակ:
Տաղանդավոր մարդն օգտագործում է ժամանակը մյուսները՝ վատնում են այն:
Ժամանակի կառավարումն արվեստ է, գործունեության կառավարման համակարգ, որի օգնությամբ կարելի է էականորեն բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը, նվազեցնել սթրեսային իրավիճակների հավանականությունը, հասնել հաջողության:
Թրեյնինգի խնդիրներն են`
- Ինքնակազմակերպման, ժամանակի արդյունավետ կազմակերպման հմտությունների զարգացումը:
- Ժամանակի կառավարման հնարքների և տեխնոլոգիաների վերաբերյալ պատկերացումների ձևավորումը:
- Ժամանակի արդյունավետ կառավարմանը խոչընդոտող /ժամանակի «խժռիչներ»/ և նպաստող գործոնների բացահայտումը:
- Նպատակադրման, ժամանակի աուդիտի, առաջնայնությունների բաշխման, պլանավորման հմտությունների զարգացումը:
- Նպատակի հստակեցման տեխնոլոգիաների /SMART/, քրոնոմետրաժի, պլանավորման մեթոդների, հնարքների կիրառումը մասնակիցների աշխատանքային գործընթացի կազմակերպման մեջ:
Յուրաքանչյուր թրեյնինգի տևողությունը` 3 օր, օրական 8 ակադեմիական ժամ` 2 ընդմիջումով:
Թրեյնինգի յուրաքանչյուր խմբում ` 10-12 մասնակից։
Արժեքի մեջ ներառված են հետևյալ հավելյալ ծառայությունները. 1.Թրեյնինգի ժամանակ բացահայտված` աշխատակազմին վերաբերվող խնդրահարույց իրավիճակների լուծման ուղղություների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում կազմակերպության ղեկավարությանը: 2. Կազմակերպության ղեկավարության կողմից կարևորվող` աշխատակիցների շրջանում առկա խնդրահարույց հոգեբանական խնդիրների լուծման ուղղությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում)
Հեռ․՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:
Հասցե՝ Մաշտոցի 40:Էլ.փոստ՝ info@hogeban.am
Հոգեբանական առաջին օգնություն թրեյնինգը կանցկացվի ռուսերեն լեզվով
Թրենինգի անցկացումը կառուցված է այնպես, որպեսզի հնագույն հոգևոր արժեքներն ու պրակտիկաները միահյուսվեն ժամանակակից գիտական և հոգեբանական մտեցումների հետ։
մեր հայրենակից, բժիշկ, հոգեթերապևտ, Էրիքսոնյան հիպնոսի և վարքաբանական թերապիայի մասնագետ Արթուր Մխիթարյանը Հայաստանում է և իրեն հատուկ պատրաստակամությամբ, Հայաստանի հոգեբանների համար, արդեն առկա ֆորմատով կանցկացնի վարպետության դաս «Հիպնոսի կիրառումը հոգեթերապիայում» թեմայով։
Թրեյնինգի նպատակն է աջակցել համընդհանուր ներառական կրթության ոլորտում աշխատող հոգեբաններին՝ ձեռք բերելու և զարգացնելու իրենց աշխատանքի կազմակերպման, կատարման և արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ հմտություններ
Դեռահասների ծնողներին սիրով առաջարկում ենք մասնակցել ծնողավարության սեմինարին
Թրեյնինգի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել ինքնաընկալման, ինքնակառավարման և արդյունավետ հաղորդակցման հմտություններ:
Թրեյնինգը բազմաթիվ անգամ ապացուցել է իր օգտակարությունը դպրոցում աշխատող հոգեբանների համար, ովքեր վերապատրաստվել են և արդյունավետ իրականացնում են իրենց գործունեությունը դպրոցներում:
«ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ» թրեյնինգի նպատակն է միջանձնային հարաբերություններում ինքնավստահ վարքի կարողությունների և հմտությունների ձևավորումը:
Հոգեդրաման հոգեթերապիայի և հոգեբանական խորհրդատվության մեթոդ է, որի հիմնական սկզբունքն է խաղարկել իրական կամ երևակայական կյանքի իրադարձություններ՝ “այստեղ և հիմա”:
Թրեյնինգի նպատակն է օգնել սկսնակ կամ երկար ժամանակ մասնագիտությունը չուսումնասիրած անձանց` զարգացնել և հարստացնել մասնագիտական հմտությունները, ծանոթացնել ժամանակակից խաղերին, վարժություներին նպաստել դրանց գործնականում կիրառելու կարողության զարգացմանը:
Թրեյնինգի ընթացքում մասնակիցները կհմտանան հաղորդակցման միջոցների արդյունավետ կիրառման, ծանոթություն հաստատելու, ինքնաներկայացման, ելույթ ունենալու, վստահություն և համակրանք շահելու, հոգետեխնիկաների կիրառման, համոզելու, հոգեբանական ներազդման միջոցների կիրառման, հաղորդակցման ընթացքում նոր հնարավորությունների բացահայտման, հարաբերություններում պրոբլեմային իրավիճակների վերլուծության և հաղթահարման հարցերում:
"Տրամադրության խանգարումներ. հոգեբանական ասպեկտ" սեմինարի ընթացքում կներկայացվեն տրամադրության (աֆեկտիվ) խանգարումների տեսակները, այն դեպքերը, երբ տվյալ հոգեվիճակը վատթարացնում է կյանքի որակը և մեծացնում սուիցիդալ ռիսկը:
Թրեյնինգը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են պահպանել իրենց հոգեբանական և ֆիզիկական առողջությունը և աշխատունակությունը կյանքի դժվար պայմաններում: Թրեյնինգի արդյունքում մասնակիցները կտիրապետեն ներքին վիճակի հավասարակշռության վերականգնման մեթոդներին և կբացահայտեն կենսագործունեության տարբեր պայմաններում սեփական անձի պոտենցիալ հնարավորությունները:
Մասնակիցները կուսումնասիրեն կոնֆլիկտի առաջացման, զարգացման գործոնները, կվերլուծեն կոնֆլիկտային իրավիճակները, որի արդյունքում կկատարվի կոնֆլիկտային իրավիճակում արդյունավետ վարքի մոդելավորում, կուսումնասիրեն այն անձնային գործոնները, որոնք նպաստում են կոնֆլիկտների առաջացմանը կամ հաղթահարմանը, հոգեբանական մեթոդների միջոցով կուսումնասիրեն սեփական անձի և վարքի առանձնահատկությունները, հոգեբանական խաղերի ու վարժանքների միջոցով ձեռք կբերեն կոնֆլիկտների կառավարման փորձ:
Թրեյնինգը բաղկացած է թե՛ տեսական, թե՛ գործնական մասերից: Թրեյնինգի ընթացքում` դասախոսություն, դեպքերի քննարկում, վերլուծում, լուծման տարբերակների քննարկում, մեթոդական գրականության տրամադրում: