«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում ՆՅԱՐԴԱՄԿԱՆԱՅԻՆ ՌԵԼԱՔՍԱՑԻԱ ծառայությունն իրականացվում է հետևյալ սարքավորումների միջոցով՝
Բազմաֆունկցիոնալ մերսող-մահճակալ
Բազմաֆունկցիոնալ այս սարքը պարունակում է տուրմանային կերամիկա, որի արձակած ինֆրակարմիր երկարալիք ճառագայթները դրական ներգործություն են ունենում ողջ օրգանիզմի վրա՝ բարելավելով բոլոր օրգան-համակարգերի աշխատանքը։ Սարքը հնարավորություն է տալիս միաժամանակ իրականացնել մի շարք կանխարգելիչ և վերականգնող միջոցառումներ` նպաստելով հետևյալ խնդիրների հաղթահարմանը.
- ողնաշարի հետ կապված խնդիրներ
- սիրտ-անոթային խնդիրներ
- նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ
- սթրեսային իրավիճակներ
- ֆիզիկական գերհոգնածություն
- օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության անկում
- օրգանիզմի ընդհանուր քաշի կառավարում և ավելորդ ճարպային շերտի վերացում
- կեցվածքի շտկում:
Սարքն ունի ստիմուլատոր գոտի, որը տեղադրվելով որովայնի կամ ավելորդ ճարպաշերտեր ունեցող ցանկացած հատվածում, օգնում է մարզել մկանները, նվազեցնել ճարպային շերտը, կարգավորել աղիների աշխատանքը։ Սարքը կարող է օգտագործվել տարբեր հասակի, քաշի և տարիքի մարդկանց դեպքում:
Ոտքերի մերսիչ կամ «Երկրորդ սիրտ»
Մեր ոտնաթաթերի տակ գտնվում են կենսաբանորեն
ակտիվ 34 կետեր, որոնց վրա ներգործելով, հնարավոր է ազատվել մի շարք խնդիրներից: Այս սարքը ոտնաթաթերի կետերի ճիշտ մերսման շնորհիվ իրականացնում է հետևյալ թերապևտիկ ֆունկցիաները՝
- Կարգավորում է ճնշումը, շաքարի պարունակությունն արյան մեջ / այն համարվում է նաև «դիաբետիկ ոտք»/
- Կարգավորում է արյան հոսքը, հեռացնում է այտուցները, ոտքերի հոգնածությունը և ցավի զգացողությունը
- Բարելավում է աղեստամոքսային համակարգի և ենթաստամոքսային գեղձի աշխատանքը
- Բարելավում է մազանոթների աշխատանքը և խթանում NK բջիջների (բջիջներ, որոնք օրգանիզմում պայքարում են քաղցկեղածին բջիջների դեմ) արդյունավետ աշխատանքը
- Լավացնում է ուշադրությունը և կենտրոնացումը
Ամրապնդում է իմունային համակարգը։
Տաքացման ժամանակ ստեղծվում է մագնիսական դաշտ, որն ուժեղացնում է նյութափոխանակությունը, արյան տեղային հոսքը և լավացնում է սնուցումը հյուսվածքներում և օրգաններում։ Տուրմանային կերամիկայի յուրօրինակ բաղադրության շնորհիվ տեղի է ունենում հանքային նյութերով հագեցում, որն անհրաժեշտ է մարդու օրգանիզմի նորմալ գործունեության համար:
Սարքը չունի հակացուցումներ, տարիքային և քաշային սահմանափակումներ։
Տուրմանային ներքնակ
Տուրմանային կերամիկայից պատրաստված այս ներքնակը կիրառվում է առողջական մի շարք խնդիրների դեպքում՝ ինչպես կանխարգելիչ, այնպես էլ վերկանգնողական նպատակներով։ Ներքնակի թերապևտիկ ազդեցությունը տարածվում է ամբողջ մարմնի վրա՝ բարելավելով բոլոր օրգան-համակարգերի աշխատանքը։
- Տուրմանային ներքնակը բարելավում է նյարդային համակարգի գործունեությունը, հիշողությունը, ուշադրությունը, ընդհանուր աշխատունակությունը, գիշերային քունը
- Խթանում է սիրտ-անոթային, շնչառական համակարգի անխափան աշխատանքը
- Օգնում է ազատվել ողնաշարի հետ կապված խնդիրներից
- Նպաստում է մաշկային մի շարք խնդիրների վերացմանը
- Օգնում է հաղթահարել սեռական օրգանների հետ կապված խնդիրները
- Բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը
- Արդյունավետ է մկանային լարվածության թուլացման և մկանային ցավերի դեպքում:
Սարքը նախատեսված է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար: Սարքի օգտագործումը դյուրին է և հաճելի:
Տուրմանային պրոյեկտոր
Սարքը նախատեսված է մարմնի տեղային մասերի մերսման և տաքացման համար։ «Նրբանկատ» սարք է՝ նուրբ խնդիրների լուծման համար․
- Միզասեռական օրգանների խնդիրներ
- Աչքերի չորություն
- Ուսացավ և մկանային ցավ
- Վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ
- Մաշկի հետ կապված խնդիրներ, ենթամաշկային տիզ
Այն նաև մաքրում է օրգանիզմը տոքսիններից, որը տարբեր հիվանդությունների կանխման և առողջական խնդիրների լուծման կարևորագույն պայմաններից է:
Բարելավում է արյան շրջանառությունը, նվազեցնում խոլեստիրինի մակարդակը արյան մեջ, մաքրում անոթները։
Ունի ցավազրկող, հակաբորբոքային, նյարդային համակարգը հանգստացնող ազդեցություն։
Սարքը թողնում է նաև կոսմետիկ ազդեցություն։ Արյան շրջանառության բարելավման արդյունքում մաքրվում և հարթվում է մաշկը։