Պարաշարժողական թերապիայի դասընթաց այն մասնագետների համար, ովքեր աշխատում կամ պլանավորում են աշխատել ներառական ոլորտում:
Դասընթացը նպատակ ունի մասնագետներին զինել, աուտիզմ և զարգացման այլ առանձնահատկություններ ունեցող երեխաների հետ արդյունավետ անհատականացված աշխատանք կատարելու համար անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով:
Դասընթացավարն է` պարային թերապիայի պրակտիկ մասնագետ Հասմիկ Թանգյանը, ով որպես պարային թերապևտ աշխատել է «Իմ Ուղի» ուսումնավերականգնողական կենտրոնում, «Lուսէ» կենտրոնում, ներկայումս աշխատում է որպես սոմատիկ թերապիայի մասնագետ «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում:
Դասընթացի տևողությունը` 8 հանդիպում, յուրաքանչյուրը` 2ժամ
Արժեքը` 65000 դրամ
Գրանցվելու համար, խնդրում ենք, լրացնել հայտադիմումը` https://forms.gle/dTS2LYGJAE23VmUa9
Հասցե` Արմենուհի Տիգրանյան 5
Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի վկայական:
Աուտիզմ և զարգացման այլ առանձնահատկություններ ունեցող երեխաների և մեծահասակների դեպքում պարաշարժողական թերապիան նպաստում է սոցիալիզացիային և շփման-հաղորդակցման հմտությունների բարելավմանը, զարգացնում է մարմնի ինքնաճանաչումը և կարող է ուղղակիորեն օգնել հաղթահարել շարժողական և զգայական դժվարությունները:
Դասընթացի ծրագիրը`
Պարաշարժողական թերապիայի հիմքերը. բազային գիտելիքներ
Պարաշարժողական թերապիայի դերը և արդյունավետությունը հատուկ կարիքներ ունեցող երեխաների/պատանիների հետ աշխատանքում
Աշխատանք հույզերի հետ
Շարժման հետազոտում, վերլուծում, գնահատում
Գնահատման արդյունքների հիման վրա անհատական թերապիայի պլանավորում
Զգայական ինտեգրացիայի դերը պարաշարժողական թերապիայում
Աշխատանք ոչ վերբալ երեխաների հետ
Էթիկայի նորմերը պարաշարժողական թերապիայում
- «Կոգնիտիվ վարքաբանական թերապիան Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում (OCD) ունեցող երեխաների և դեռահասների հետ աշխատանքում» դասընթաց Այս դասընթացի ընթացքում մանկական հոգեբանները սովորելու են, թե ինչպես կիրառել ԿՎԹ-ն երեխաների հետ տարվող աշխատանքում։
- ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ Դասընթացի նպատակն է՝ խորացնել և համալրել հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի մասին գիտելիքները, կառուցել հոգեբանական խորհրդատվության գործընթացում կիրառվող մարդաճանաչման ընդհանուր մոդելը, ձևավորել խորհրդատվության հետ կապված երևույթների և խնդիրների վերլուծության, կառավարման, հոգեբանական խորհրդատվության կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ հմտություններ և կարողություններ:
- Ի՞ՆՉ Է ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ Դասընթաց հոգեբանությամբ հետաքրքրվողների համար: Դասընթացի մասնակիցները կծանոթանան հոգեբանության նորագույն հետազոտություններին, կճանաչեն հոգեկան երևույթները, իմացական գործընթացները, հոգեվիճակները, հատկությունները, հոգեբանական մեթոդների միջոցով կիրականացնեն ինքնաճանաչում, կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները, կբացահայտեն մարդու վարքի գաղտնիքները:
- ԴԱՅԱԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ Դասընթացը օգտակար է բոլոր նրանց, ովքեր ուզում են աշխատել կամ արդեն աշխատում են ընտանիքներում՝ որպես դայակ: Դասընթացի նպատակն է ձևավորել դայակի համար անհրաժեշտ մասնագիտական որակներ և հմտություններ: Դայակները ձեռք կբերեն առաջին բուժօգնության և հոգեբանամանկավարժական պատրաստվածություն:
- ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԲԱԶԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ Դասընթացի արդյունքում մասնակիցները իրենց ստացած գիտելիքները հնարավորություն կունենան կիրառել աշակերտների հետ մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ աշխատելու ընթացքում, կտիրապետեն մի շարք պրակտիկ հմտությունների և մեթոդների։
- ՀՈԳԵՍԵՌԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Դասընթացի նպատակն է հարստացնել մասնակիցների գիտելիքները հոգեսեռական զարգացման, խանգարումների, սեռային նույնականացման, սեռերի հարաբերությունների, հոգեսեռական դաստիարակության վերաբերյալ, ձևավորել հոգեսեռական արդյունավետ դաստիարակության հմտությունները:
- ԸՆՏԱՆԻՔԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ Դասընթացի նպատակն է խորացնել և համալրել ընտանեկան հարաբերությունների առանձնահատկությունների և դժվարությունների մասին գիտելիքները, ծանոթացնել ընտանեկան, զույգի խորհրդատվության առանձնահատկություններին, զարգացնել ընտանեկան փոխհարաբերություններում ծագող խնդիրների և դժվարությունների գնահատման և ախտորոշման հմտությունները...
- ԱՈՒՏԻԶՄԻ ԾՆՈՂԱԿԱՆ ԴՊՐՈՑ «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԱՈՒՏԻԶՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ։
- Կոգնիտիվ վարքաբանական/խաղային/ թերապիան երեխաների զայրույթի և ագրեսիայի կառավարման աշխատանքում դասընթաց Այս դասընթացի ընթացքում մանկական հոգեբանները սովորելու են, թե ինչպես կիրառել ԿՎԹ-ն երեխաների հետ տարվող աշխատանքում, քանի որ այն ունի իր յուրահատկությունները՝ խաղերով ու հեքիաթներով։
- Կոգնիտիվ վարքաբանական/խաղային/ թերապիան տագնապային խանգարում ունեցող երեխաների և դեռահասների հետ աշխատանքում։ Այս դասընթացի ընթացքում մանկական հոգեբանները սովորելու են,թե ինչպես կիրառել ԿՎԹ-ն երեխաների հետ տարվող աշխատանքում:
- Լոգոպեդական աշխատանքի կազմակերպման ուղիները դպրոցում Դասընթացի նպատակն է նպաստել դպրոցում աշխատող լոգոպեդների մասնագիտական հմտությունների և որակի բարձրացմանը:
- «Երեխաների և դեռահասների հոգեթերապիա» տեսագործնական դասընթաց Դասընթացի նպատակն է` երեխաների և դեռահասների հոգեթերապիայի բնագավառում անհրաժեշտ ծավալով տեսական և գործնական գիտելիքներ փոխանցել մասնակիցներին, զարգացնել երեխաների հետ աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունները, որոնք համապատասխանում են կյանքի և մասնագիտության ժամանակակից պահանջներին: