Կոգնիտիվ վարքաբանական/խաղային/ թերապիան տագնապային խանգարում ունեցող երեխաների և դեռահասների հետ աշխատանքում։

Կոգնիտիվ վարքաբանական/խաղային/ թերապիան տագնապային խանգարում ունեցող երեխաների և դեռահասների հետ աշխատանքում։

Կոգնիտիվ վարքաբանական/խաղային/ թերապիան տագնապային խանգարում ունեցող երեխաների և դեռահասների հետ աշխատանքում։
/Տեսագործնական դասընթաց/ 
 Երեխաների և դեռահասների մոտ ամենահաճախ հանդիպողը տագնապային խանգարումներն են: Երեխաների մեծամասնությունը, ովքեր մանկության շրջանում ունեցել են տագնապային խանգարում և չեն ստացել համապատսխան օգնություն, կարող են առնչվել այս խնդրի հետ դեռ երկար տարիներ։
 Հետազոտությունները փաստում են,որ կոգնիտիվ վարքաբանական թերապիան(ԿՎԹ) շատ արդյունավետ միջամտության ձև է տագնապայնություն ունեցող երեխաների և դեռահասների համար: Թերապիան նպատակ ունի փոխել տագնապայնության հիմքում ընկած համոզմունքներն ու վարքագիծը։
 ԿՎԹ-ն ունի երկու բաղադրիչ՝
 Կոգնիտիվ /ճանաչողական/ մաս
– օգնում է երեխային և դեռահասին փոխել մտածելակերպը և համոզմունքը իրավիճակի վերաբերյալ։
 Վարքաբանական մաս
-օգնում է երեխային և դեռահասին սովորել, թե ինչպես տարբեր կերպ արձագանքել իրավիճակին։
Այս դասընթացի ընթացքում մանկական հոգեբանները սովորելու են,թե ինչպես կիրառել ԿՎԹ-ն երեխաների հետ տարվող աշխատանքում:
Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները.
👉 Ինչպես ախտորոշել տագնապային խանգարումները երեխաների և դեռահասների մոտ ըստ DSM 5TR (3 ժամ).
👉 Խաղային և հեքիաթ թերապիայի կիրառումը ԿՎԹ-ի ընթացքում։ (3 ժամ).
👉 Վարքային տեխնիկաների պրակտիկ կիրառումը մանկական և դեռահասական տագնապների հետ աշխատանքում։ (12 ժամ)
👉 Կոգնիտիվ տեխնիկաների պրակտիկ կիրառումը մանկական և դեռահասական տագնապների հետ աշխատանքում։ (12 ժամ)
Թրեյնինգի տևողությունը 30 ժամ։ 10 պարապմունք, յուրաքանչյուրը` 3 ժամ, շաբաթական` 1 հանդիպում։
Վարող՝ կլինիկական հոգեբան, Իրանի Իսլամական Հանրապետության Բեհեշտի համալսարանի դասախոս, Իրանի երեխաների և դեռահասների կլինիկական հոգեբանության ասոցիացիայի գլխավոր խորհրդի անդամ, դոկտոր Կարինէ Թահմասեան
Դասընթացի արժեքը՝ 120.000 դրամ
Դասընթացին գրանցվել կարող եք՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://forms.gle/MGUeincGNUtgB6f47

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.