Ինքնարտահայտումը ինքնաճանաչման, ինքնազարգացման և ապաքինման ձևերից մեկն է, և հոգեդրաման թույլ է տալիս Ձեզ արտահայտել այն, ինչն անգամ դժվար է արտահայտել բառերով:
“Գործելն ավելի բուժիչ է, քան խոսելը” Ջ.Մորենո
Դուք հնարավորություն ունեք մասնակցելու խմբային հոգեթերապիայի գործընթացին, ուսումնասիրել և բացահայտել սեփական ներաշխարհի գաղտնիքները, վերապրել և վերաիմաստավորել կյանքի տարբեր իրավիճակներն ու դժվարությունները, ընդլայնել շփման, փոխազդեցության և ստեղծագործական ունակությունները, խաղերի և դերերի միջոցով ինքնարտահայտվել և ձերբազատվել հոգեբանական տարբեր խնդիրներից:
Ին՞չ է հոգեդրաման
Հոգեդրաման հոգեթերապիայի և հոգեբանական խորհրդատվության մեթոդ է, որի հիմնական սկզբունքն է խաղարկել իրական կամ երևակայական կյանքի իրադարձություններ՝ “այստեղ և հիմա”: Հոգեդրաման խմբային հոգեթերապևտիկ գործընթաց է, որի գործիքը խաղային, դերային ինքնարտահայտումն է՝ ուղղված ներաշխարհի ուսումնասիրությանն ու բացահայտմանը, անձի ստեղծագործական ներուժի զարգացմանը, վարքի ու փոխազդեցության հնարավորությունների ընդլայնմանը: Հոգեդրաման կիրառվում է նաև անհատական հոգեբանական աշխատանքում, ինչպես նաև մարդկանց հետ աշխատանքի այլ ոլորտներում:
Ինչպե՞ս է այն գործում
Հոգեդրամայի ընթացքում կիրառվում են տարբեր հոգեբանական մոտեցումներ և տեխնիկաներ, խաղարկվում են անձի ներքին և արտաքին աշխարհի հոգեկան խնդիրները, անցյալի, ներկայի և ապագայի իրավիճակները, խաղարկվում են երազներ, երևակայական պատկերներ և երազանքներ:
Ինպե՞ս է այն ընթանում
Հոգեդրամայի գործընթացում մարդիկ կարող են ներկայացնել իրենց դժվարություններն ու ապրումները ոչ միայն խոսքերով, այլ նաև արտահայտել գործողության միջոցով՝ բեմադրելով կյանքի տարբեր տեսարաններ: Անվտանգ խաղային տարածության մեջ մասնակիցները կարող են շփվել այն մարդկանց հետ, ում հետ ունեն մտերիմ և ջերմ հարաբերություններ, ինչպես նաև նրանց հետ, ում հետ ունեն միջանձնային հարաբերությունների դժվարություններ:
Վարողների օգնությամբ մասնակիցները խաղում են թե ծանոթ, և թե նոր դերեր: Յուրաքանչյուր մասնակցին հնարավորություն է ընձեռնվում գործելու տարբեր դերերի մեջ՝ վերապրելով տարբեր հոգեվիճակներ և վերախաղարկելով անցյալը, գտնել լավագույն վարքային լուծումները դժվարին իրավիճակներում կամ պլանավորել ապագան՝ խաղարկելով հնարավոր տարբերակները:
Հոգեդրամայի արդյունքները.
- ինքնաճանաչում և անձնային աճ,
- հոգեբանական վիճակների կարգավորում,
- միջանձնային հարաբերություններում կոնֆլիկտների հաղթահարում,
- տհաճ ապրումների թեթևացում,
- դեստրուկտիվ վարքաձևերի գիտակցում և վերակառուցում,
- նոր դերերի և վարքաձևերի մոդելավորում,
- հոգեբանական ճկունության ավելացում,
- հոգեկան ներաշխարհի կարգավորում:
Թրեյնինգին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, այն օգտակար կլինի հոգեբաններին մասնագիտական աճի համար:
Թրեյնինգի առաջին մոդուլի տևողությունը՝ 16 ժամ, շաբաթը երկու անգամ, հանդիպումների տևողությունը 2 ժամ:
Վարող ՝ հ.գ.թ., խմբավար, հոգեթերապևտ Մարիա Թևոսյան:
Թրեյնինգի ավարտին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին տրվում է երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:
Ռուսալեզու խումբ հավաքվելու դեպքում՝ դասընթացը կարող է անցկացվել նաև ռուսերեն լեզվով:
Թրեյնինգին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:
Հասցե՝ Մաշտոցի 40:Էլ.փոստ՝ info@hogeban.am
Հոգեբանական առաջին օգնություն թրեյնինգը կանցկացվի ռուսերեն լեզվով
Թրենինգի անցկացումը կառուցված է այնպես, որպեսզի հնագույն հոգևոր արժեքներն ու պրակտիկաները միահյուսվեն ժամանակակից գիտական և հոգեբանական մտեցումների հետ։
մեր հայրենակից, բժիշկ, հոգեթերապևտ, Էրիքսոնյան հիպնոսի և վարքաբանական թերապիայի մասնագետ Արթուր Մխիթարյանը Հայաստանում է և իրեն հատուկ պատրաստակամությամբ, Հայաստանի հոգեբանների համար, արդեն առկա ֆորմատով կանցկացնի վարպետության դաս «Հիպնոսի կիրառումը հոգեթերապիայում» թեմայով։
Թրեյնինգի նպատակն է աջակցել համընդհանուր ներառական կրթության ոլորտում աշխատող հոգեբաններին՝ ձեռք բերելու և զարգացնելու իրենց աշխատանքի կազմակերպման, կատարման և արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ հմտություններ
Դեռահասների ծնողներին սիրով առաջարկում ենք մասնակցել ծնողավարության սեմինարին
Թրեյնինգի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել ինքնաընկալման, ինքնակառավարման և արդյունավետ հաղորդակցման հմտություններ:
Թրեյնինգը բազմաթիվ անգամ ապացուցել է իր օգտակարությունը դպրոցում աշխատող հոգեբանների համար, ովքեր վերապատրաստվել են և արդյունավետ իրականացնում են իրենց գործունեությունը դպրոցներում:
«ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ» թրեյնինգի նպատակն է միջանձնային հարաբերություններում ինքնավստահ վարքի կարողությունների և հմտությունների ձևավորումը:
Յուրաքանչյուր կազմակերպություն ունի ուրույն բնութագրիչներ, կարիքներ և խնդիրներ: Մենք առաջարկում ենք կազմակերպության առանձնահատուկ հայցի և առաջադրված խնդիրների հիման վրա կառուցած թրեյնինգների անհատական ծրագրի փաթեթի կազմում:
Թրեյնինգի նպատակն է օգնել սկսնակ կամ երկար ժամանակ մասնագիտությունը չուսումնասիրած անձանց` զարգացնել և հարստացնել մասնագիտական հմտությունները, ծանոթացնել ժամանակակից խաղերին, վարժություներին նպաստել դրանց գործնականում կիրառելու կարողության զարգացմանը:
Թրեյնինգի ընթացքում մասնակիցները կհմտանան հաղորդակցման միջոցների արդյունավետ կիրառման, ծանոթություն հաստատելու, ինքնաներկայացման, ելույթ ունենալու, վստահություն և համակրանք շահելու, հոգետեխնիկաների կիրառման, համոզելու, հոգեբանական ներազդման միջոցների կիրառման, հաղորդակցման ընթացքում նոր հնարավորությունների բացահայտման, հարաբերություններում պրոբլեմային իրավիճակների վերլուծության և հաղթահարման հարցերում:
"Տրամադրության խանգարումներ. հոգեբանական ասպեկտ" սեմինարի ընթացքում կներկայացվեն տրամադրության (աֆեկտիվ) խանգարումների տեսակները, այն դեպքերը, երբ տվյալ հոգեվիճակը վատթարացնում է կյանքի որակը և մեծացնում սուիցիդալ ռիսկը:
Թրեյնինգը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են պահպանել իրենց հոգեբանական և ֆիզիկական առողջությունը և աշխատունակությունը կյանքի դժվար պայմաններում: Թրեյնինգի արդյունքում մասնակիցները կտիրապետեն ներքին վիճակի հավասարակշռության վերականգնման մեթոդներին և կբացահայտեն կենսագործունեության տարբեր պայմաններում սեփական անձի պոտենցիալ հնարավորությունները:
Մասնակիցները կուսումնասիրեն կոնֆլիկտի առաջացման, զարգացման գործոնները, կվերլուծեն կոնֆլիկտային իրավիճակները, որի արդյունքում կկատարվի կոնֆլիկտային իրավիճակում արդյունավետ վարքի մոդելավորում, կուսումնասիրեն այն անձնային գործոնները, որոնք նպաստում են կոնֆլիկտների առաջացմանը կամ հաղթահարմանը, հոգեբանական մեթոդների միջոցով կուսումնասիրեն սեփական անձի և վարքի առանձնահատկությունները, հոգեբանական խաղերի ու վարժանքների միջոցով ձեռք կբերեն կոնֆլիկտների կառավարման փորձ:
Թրեյնինգը բաղկացած է թե՛ տեսական, թե՛ գործնական մասերից: Թրեյնինգի ընթացքում` դասախոսություն, դեպքերի քննարկում, վերլուծում, լուծման տարբերակների քննարկում, մեթոդական գրականության տրամադրում: