«Դիսլալիա կամ թլվատություն» թրեյնինգ

«Դիսլալիա կամ թլվատություն» թրեյնինգ

Թրեյնինգի նպատակն է օգնել ավելի լավ պատկերացում կազմել դիսլալիա խանգարման   առաջացման պատճառների, տեսակնեիրի մասին: Նպաստել լոգոպեդական շտկողական աշխատանքը  ավելի արդյունավետ կազմակերպելուն, արդիական մեթոդների կիրառմանը:

Թրեյնինգը բաղկացած է թե՛ տեսական, թե՛ գործնական մասերից: Թրեյնինգի ընթացքում` դասախոսություն, դեպքերի քննարկում, վերլուծում, լուծման տարբերակների քննարկում, մեթոդական գրականության տրամադրում:

  • Դիսլալիայի առաջացման պատճառները
  • Դիսլալիայի տեսակները
  • Դիսլալիայի հետազոտումը
  • Հնչարտաբերական թերությունների շտկմանն ուղղված լոգոպեդական աշխատանքները
  • Լոգոպեդական աշխատանքների կազմակերպման փուլերը
  • Նախապատրաստական փուլ
  • Հնչյունադրման փուլ
  • Ամրապնդման փուլ
  • Տարբերակման փուլ
  • Արտաբերական վարժություններ
  • Հնչարտաբերման թերությունների շտկմանն ուղղված խաղեր
  • Համագործակցություն ընտանիքի ադամների հետ:

Թրեյնինգին կարող են մասնակցել լոգոպեդներ, ուսանողներ, հարակից մասնագիտություն ունեցող և լոգոպեդիայով հետաքրքրվող անձինք:

Թրեյնինգի ավարտին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին տրվում է երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:

Թրեյնինգի հեղինակ և վարող՝ հատուկ մանկավարժ (լոգոպեդ), հոգեբան Լիաննա Ղազարյան։

Թրեյնինգի տևողությունը՝ 4 հանդիպում՝ յուրաքանչյուրը 90 րոպե: Ձևաչափը`  և՛ օնլայն, և՛ առկա հանդիպումներ:

Թրեյնինգի արժեքը՝ 25 հզր․ դրամ

Թրեյնինգին գրանցվելու համար անցեք հղումով՝ https://forms.gle/5pQUFW7DYs3L4A7EA

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.