«Մարմնակողմնորոշիչ թերապիա» թրեյնինգի ավարտական հանդիպումը
Սեպտեմբերի 19-ին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում տեղի ունեցավ «ՄԱՐՄՆԱԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ԹԵՐԱՊԻԱ» թրեյնինգի ավարտական հանդիպումը, որի ընթացքում մասնակիցներին հանձնվեցին մասնակցության վկայականներ:
«ՄԱՐՄՆԱԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ԹԵՐԱՊԻԱ» թրեյնինգի ընթացքում մասնակիցները ստացան գիտելիքներ ՄԿԹ հիմնական դրույթների, ախտորոշման մեթոդների, ռոլֆինգի, Ռայխի վեգետոթերապիայի,
Լոուենի բիոէներգետիկայի, Մ. Ֆելդենկրեյսի համակարգային մոտեցման, Ֆ. Ալեքսանդերի տեսության, Դ. Բոադելլայի բիոսինթեզի և այլնի մասին:
Մասնակիցները ձեռք բերեցին նաև հմտություններ աշխատելու .
- Բազային հենակետերի հետ (ոտքեր, գոտկատեղ, պարանոց)
- Գիտակցական վերահսկողության շրջանցման հետ
- Մկանային պատյանների հետ
- Շնչառության հետ
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը շնորհավորում է բոլորին և ցանկանում մասնագիտական հաջողություն: