Մանկավարժական հաղորդակցման հմտությունների զարգացում
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը Երևանի Մանկապատանեկան Կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում փետրվարի 11-ից մարտի 11-ը իրականացրեց «Մանկավարժական հաղորդակցման հմտությունների զարգացում» խորագրով թրեյնինգ:
Թրեյնինգի նպատակն էր զարգացնել սովորողների հետ արդյունավետ հաղորդակցվելու, մանկավարժական հաղորդակցման բարդ իրավիճակներում կողմնորոշվելու մասնագիտական կոմպետենցիաները:
Թրեյնինգն անցկացրեց «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար, հոգեբանական գիտությունների թեկնածու Մարիա Թևոսյանը։
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին և գործնական լուծումներ ստացան հետևյալ հարցերը՝
Հաղորդակցական կոմպետենտության կառուցվածքը, հաղորդակցման ֆունկցիաները, մանկավարժական հաղորդակցման ոճերը
Ոչ վերբալ հաղորդակցում՝ արտաքին տեսքը, դիստանցիան, ժեստերը մասնագիտական շփման մեջ
Արդյունավետ շփման կանոնները, կոնֆլիկտների կանխարգելում
Մանկավարժական բարդ, կոնֆլիկտային իրավիճակներում մասնագետի վարքի մոդելավորում
Մանկապատանեկան Կենտրոնի անձնակազմը մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ մասնակցեց թրեյնինգին՝ ներդնելով տարիների փորձն ու գիտելիքները, դրսևորելով մասնագիտական պատրաստվածություն, ինքնազարգացման մեծ ձգտում, համագործակցային մոտեցում՝ նշելով համատեղ աշխատանքի օգտակարությունն ու արդյունավետությունը:
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի և Երևանի Մանկապատանեկան Կենտրոնի համագործակցությունը շարունակական է, նախատասվում են նոր համատեղ ծրագրեր և թրեյնինգներ: