«Հոգեբանական միջամտություներ երեխաների համար ճգնաժամային սթրեսի պայմաններում: Գործնական մեթոդներ»
Դպրոցի հոգեբաններին սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հոգեբանական միջամտություներ երեխաների համար ճգնաժամային սթրեսի պայմաններում: Գործնական մեթոդներ» թեմայով անվճար սեմինարին, որը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 20-ին:
Երեխաները ճգնաժամային պայմաններում՝ ինչպիսին է օրինակ պատերազմը, կրում են հոգեբանական ծանր սթրեսներ, որոնք կարող են ազդել նրանց հոգեբանական առողջության վրա:
Այս սեմինարի ընթացքում մասնակիցները կտեղեկանան, թե ինչպես կարող են օգնել երեխաներին պահպանել իրենց հոգեբանական առողջությունը , կծանոթանան կլինիկական գործնական մեթոդներին, ինչպես նաև UNICEF-ի արձանագրությանը՝ ուղղված երեխաների հոգեկան առողջության բարելավմանը:
Սեմինարի շրջանակում անդրադարձ կլինի հետևյալ թեմաներին՝
- Սթրեսի և ճգնաժամային սթրեսի ռեակցիաները երեխաների մոտ
- Ծնողի և դպրոցի դերը սթրեսների կառավարման գործում
- Հոգեբանական միջամտություններ և մեթոդներ՝ ուղղված երեխաների հոգեկան առողջության բարելավմանը և ճկունությանը
Սեմինարի տեւողությունը՝ 2 ժամ
Սեմինարավար՝ կլինիկական հոգեբան, դասախոս, դոկտոր Կարինէ Թահմասյան
Սեմինարի անցկացման օր և ժամ՝ 20.10.2022 թ, ժ. 17:30
Գրանցվել պետք է նախապես՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://forms.gle/KyhoZdPYBMQo7pCp8