Հոգեբանական հանդիպում՝ “Մանկական վախեր” թեմայով

Փետրվարի 24-ին «Երեխաների և դեռահասների հոգեթերապիա» դասընթացի մասնակիցները, դասընթացավար Մարիա Թևոսյանի գլխավորությամբ, «Բարեկամ» արվեստի անկյունում իրականացրեցին հոգեբանական հանդիպում երեխաների և նրանց ծնողների հետ։ Հանդիպման թեման էր՝ «Մանկական վախեր․ինչպե՞ս ընկերանալ դրանց հետ»։ Հանդիպման ընթացքում երեխաների հետ անցկացվեցին հոգեբանական խաղեր, վարժություններ՝ ուղղված վախերի ճանաչմանն ու հաղթահարմանը։ Փոքրիկները մեծ ակտիվությամբ ու ոգևորությամբ մասնակցեցին բոլոր խաղերին՝ հանդիպումը դարձնելով առավել ջերմ ու ստեղծագործական։ Այդ նույն ժամանակ ծնողների հետ անցկացվեց սեմինար-քննարկում՝ մանկական վախերի տարիքային առանձնահատկությունների, վախերի նկատմամբ ճիշտ մոտեցումների, երեխային օգնելու արդյունավետ տարբերակների վերաբերյալ։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում «Բարեկամ» արվեստի անկյունի հիմնադիր-տնօրեն Նունե Վարդանյանին՝ հանդիպման կազմակերպման համար։

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.