Անվճար հոգեբանական խորհրդատվության շաբաթ երեխաների և դեռահասների համար
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի կապակցությամբ «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հայտարարում է ԱՆՎՃԱՐ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ։
Խորհրդատվություն կիրականացնեն կենտրոնի հոգեբաններ Գայանե Գուսիկյանը, Նաիրա Մարտիրոսյանը, Էդիտա Հովակիմյանը, Մարի Ամիրխանյանը։
Խորհրդատվություն ստանալու համար հարկավոր է նախապես գրանցվել (մինչև հունիսի 1-ը ներառյալ)` զանգահարելով 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14 հեռախոսահամարներով:
Հասցե՝ Մաշտոցի 40: