PSYհարթակի մեկնարկը տրված է
PSYհարթակում առաջին հանդիպումը կանցկացնի Աստղիկ Հարոյանը։ Նա Երևանում ծնված, այժմ Նյու Յորքում բնակվող հոգեբան է, Gestalt Associates for Psychotherapy կենտրոնի շրջանավարտ։ Աստղիկը ունի անհատների և զույգերի հետ աշխատելու կլինիկական փորձ։ Նրա աշխատանքային մոտեցումը հիմնված է գեշտալտ թերապիայի սկզբունքների վրա, ինչի մասին էլ նա խոսելու է երեքշաբթի՝ ապրիլի 29-ին, ժամը 18:00-ին՝ PSYհարթակում։ 

Հանդիպումը կներառի տեսական մաս, որին կհաջորդի դեմոնստրատիվ սեսսիա։ Սեսսիայից հետո նախատեսված է հարցուպատասխան և նյութի քննարկում։





Հանդիպումը՝ առկա ձևաչափ
Մասնակցությունն անվճար է, գրանցումը՝ պարտադիր։
Գրանցման համար անցեք հղումով։https://forms.gle/sRFuiZtNq6pABMT8A

Հուսով ենք հաճելի և ուսուցողական երեկո անցկացնելու միասին, փոխանակվելու գիտելիքներով ու փորձով և ձեռք բերելու նոր մասնագիտական հմտություններ։
Ի՞նչ է PSYհարթակը։
PSYհարթակը «Այգ» հոգեբանական կենտրոնի նախաձեռնությունն է՝ ստեղծված ուսանողների և սկսնակ հոգեբանների համար։ Սա բաց միջավայր է, որտեղ մասնակիցները կարող են զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները, ստանալ փորձառու մասնագետների
աջակցություն և ստեղծել նոր համագործակցություններ։
աջակցություն և ստեղծել նոր համագործակցություններ։
