«Այգ» հոգեբանական կենտրոնը մասնակցեց PSY EXPO 2025 ցուցահանդեսին

 «Այգ» հոգեբանական կենտրոնը մասնակցեց PSY EXPO 2025-ին՝ ներկայացնելով մի շարք կրթական և ստեղծագործ նախաձեռնություններ, որոնք ուղղված էին մասնագիտական արժեքների տարածմանը և ուսանողների ներգրավմանը։

🟣 Տաղավարի հիմնական հատվածները ներառում էին՝

🔹 Հեղինակային տեղեկատվական նյութ՝ «Փախիր հոգեբանից, եթե…» խորագրով։
Այն տեղադրված էր խորհրդավոր ծրարի ներսում՝ մակագրված։ Նյութը մատչելի ձևով ներկայացնում է մասնագիտական էթիկայի խախտումների օրինակներ։ Այն այցելուների իրազեկվածության բարձրացմանն ուղղված քայլ էր։

🔹 Սթիքերներ՝ այգի լուսանկարներով և հոգեբանական մտքերով։
Այս վիզուալ նյութերն ընդգծում էին հոգեկան առողջության և ներքին կայունության թեմաները՝ խրախուսելով ինքնաճանաչման գործընթացը։

🔹 PSYհարթակի մեկնարկի ներկայացում։
Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև PSYհարթակ նախաձեռնությունը՝ ուսանողների և սկսնակ հոգեբանների համար նախատեսված բաց համագործակցային մոդել։ Հարթակի միջոցով մասնակիցները հնարավորություն ունեն ինքնադրսևորվելու, փոխանակվելու մասնագիտական փորձով։
Մասնակցության պայմաններն են՝ ինքնակենսագրականի և թեմայի հակիրճ նկարագրության ուղարկում համապատասխան ձևաչափով։

Ի հավելումն վերոնշյալի՝ կենտրոնը կազմակերպել էր խաղային և ինտերակտիվ տարրերով լուծումներ, որոնք մեծ արձագանք ստացան ուսանողների և ոլորտի մասնագետների շրջանում։

🔚 Մասնակցությունն EXPO-ին դարձավ «Այգ» կենտրոնի համար ևս մեկ քայլ՝ ուղղված ուսանողության և նոր սերնդի հոգեբանների միջև կապի ամրապնդմանը։ Մենք կարևորում ենք փոխադարձ ուսուցման, պրոֆեսիոնալ աջակցության և համատեղ աճի հնարավորությունները։

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.