2-րդ միջազգային հեռավար գիտաժողով
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը 2018 թվականի մայիսի 28-30-ը հրավիրում է Ձեզ մասնակցելու 2-րդ միջազգային ՀԵՌԱՎԱՐ գիտաժողովին՝ «21-րդ դարի հոգեբանությունը. տեսություն և պրակտիկա» խորագրով։
Գիտաժողովը նվիրված է անվանի հոգեբան, հ.գ.թ., «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ կիրառական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Ռուբեն Հակոբի Պողոսյանի հիշատակին։
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
- Ժամանակակից հոգեբանության զարգացման միտումները;
- Գործնական հոգեբանության արդի հիմնախնդիրները;
- Հոգեբանական հիմնախնդիրները մանկավարժական հետազոտություններում;
- Հոգեբանական հետազոտության փորձարարական հիմնախնդիրները;
- Հոգեախտորոշում և հոգեշտկում;
- Գործնական հոգեբանության տեսություն;
- Հոգեբանության տարբեր ճյուղերի /անձի հոգեբանություն, կլինիկական հոգեբանություն, սոցիալական հոգեբանություն, տարիքային հոգեբանություն, իրավաբանական հոգեբանություն և այլն/ վերաբերյալ ժամանակակից մոտեցումները, տեսական և գործնական հետազոտությունները:
Գիտաժողովին մասնակցելու համար ընդունվում են այն գիտական աշխատանքները, որոնք նախկինում որևէ տեղ չեն հրապարակվել, համապատասխանում են թեմատիկային, ունեն գիտական նորույթ և պարունակում են հեղինակի սեփական գիտական հետազոտության նյութերը: Օրիգինալությունը պետք է լինի ոչ պակաս, քան 75 %:
Գիտաժողովին մասնակցելու պարտադիր պայման է գրախոսության /գրախոսի/ առկայությունը, որը հեղինակը կարող է ուղարկել հոդվածի հետ միասին կամ դրա բացակայության դեպքում պատվիրել[*] այն մեր կենտրոնում: Հոդվածի գրախոսությունն իրականացվում է համապատասխան մասնագիտության գիտությունների դոկտորների կամ թեկնածուների կողմից:
Եվս մեկ պարտադիր պայման է հոդվածին կից հեղինակի լուսանկարը՝ գործնական ոճով:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 20.05.2018թ. armine.hayrapetyan@hogeban.am /նաև պարտադիր պատճենը info@hogeban.am/ էլեկտրոնային հասցեներին ուղարկել մասնակցության հայտ՝ վերնագրված մասնակցի լատինատառ անուն-ազգանունով և registration /օրինակ՝ poghos_poghosyan_registration/ և հոդվածի նյութերը՝ վերնագրված մասնակցի լատինատառ անուն-ազգանունով և article բառով /օրինակ՝ poghos_poghosyan_article/:
Մասնակցության հայտի ձևը կարելի է ներբեռնել ԱՅՍՏԵՂ
Նյութի ձևավորման պահանջներն են.
- Աշխատանքների ծավալը՝ 5-16 էջ (ներառյալ գրականության ցանկը)՝ հավաքված Microsoft Word for Windows խմբագրում, Էջի ձևաչափը` А4, էջի կողմնորոշումը՝ գրքային, լուսանցքները՝ 2սմ, տառատեսակը` Sylfaen, տառատեսակի չափը՝14, աղյուսակների համար`12: Տեքստը պետք է հավասարեցված լինի ամբողջ էջով, նոր պարբերությունները սկսվեն 1սմ. խորությամբ, տողերի միջև հեռավորությունը՝ 1.5 տող:
- Տեքստում կարող են լինել աղյուսակներ և գրաֆիկական նյութեր /նկարներ, գծագրեր, սխեմաներ, լուսանկարներ/ /նկարների ձևաչափը՝ jpg, gif, bmp/, որոնք պետք է լինեն համարակալված և վերնագրված: Աղյուսակները հավաքվում են MS Word խմբագրում, համարներն ու անվանումները նշվում են աղյուսակների վերևում: Գրաֆիկական նյութերի համարներն ու անվանումները նշվում են պատկերների ներքևում: Աղյուսակները, գրաֆիկական նյութերն ու բանաձևերը պետք է լինեն նշված սահմաններում:
- Աշխատանքը պետք է ձևավորված լինի հետևյալ կերպ` կենտրոնում մեծատառերով և թավ /bold/ գրվում է ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐՆԱԳԻՐԸ և հավասարեցվում է ըստ կենտրոնի: Հաջորդ տողից՝ հեղինակի ազգանունը և անվան ու հայրանվան սկզբնատառերը թավ և շեղատառերով /bold, italic/, հավասարեցված ըստ կենտրոնի. հաջորդ տողից՝ /գրվում է թավ և շեղատառերով, հավասարեցվում է ըստ աջ եզրի/ գիտական աստիճանը, գիտական կոչումը, ուսումնական և/կամ աշխատանքային հաստատության ամբողջական անվանումը, ուսումնական և/կամ աշխատանքային հաստատության հասցեն՝ նշելով փոստային ցուցիչը, երկիրը, քաղաքը, հաջորդ տողից՝ /գրվում է թավ և շեղատառերով, հավասարեցվում է ըստ աջ եզրի/ էլեկտրոնային հասցեն: Եթե հեղինակները մի քանիսն են, տեղեկությունները գրվում են յուրաքանչյուր հեղինակի համար:
- Կետ 3-ի տեղեկատվությունը կրկնվում է անգլերենով և ռուսերենով /անհրաժեշտության դեպքում «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը կտրամադրի թարգմանություն**/։
- Այնուհետև գիտաժողովի աշխատանքային լեզուներով ներկայացվում են հոդվածի կառուցվածքն ու բովանդակությունը կարճ արտահայտող սեղմագրեր /անհրաժեշտության դեպքում «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը կտրամադրի թարգմանություն**/ ոչ ավել քան 400 նիշ:
- Այնուհետև գիտաժողովի աշխատանքային լեզուներով հանգուցային բառեր՝ 5-10 բառ և բառակապակցություն՝ տարանջատված ստորակետերով /անհրաժեշտության դեպքում «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը կտրամադրի թարգմանություն**/:
- Այնուհետև, բաց թողնելով մեկ տող, նոր տողից սկսվում է հոդվածի հիմնական տեքստը, որից հետո զետեղվում է գրականության ցանկը` դասավորված այբբենական կարգով: Հղումները պարտադիր են և դրվում են քառակուսի փակագծերի մեջ, օրինակ՝ [1, էջ 251]:
- Տեքստը պետք է տրամադրվի վերջնական խմբագրված և ստուգված։
- Նյութերը, որոնք կատարված են սխալներով, չեն դիտարկվելու:
[*] Արժեքը՝ 1 էջը 1000 դրամ
** Հոդվածի վերնագրի, հեղինակի/ների/ անուն ազգանվան, կոչման, աշխատավայրի, անոտացիայի և բանալի բառերի թարգմանությունը՝ 3դրամ/1նիշ /ներառյալ բացատները/
Գիտաժողովի կազմկոմիտե
Նախագահ՝ Մելքոնյան Վարուժան Սպիրիդոնի «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի Հիմնադիր-Նախագահ;
Համանախագահ՝ Կարապետյան Վլադիմիր Սևանի Հ.գ.դ., պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ՄԱՊՆ գործող անդամ /Ռուսաստան/;
Թևոսյան Մարիա Վռամի Հ.գ.թ., «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար;
Սարգսյան Սյուզան Ֆելիքսի Հ.գ.թ., ԵՊՀ դոցենտ, «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի թրեյնինգավար;
Արամյան Լիդա Ռազմիկի Հ.գ.թ., Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ;
Գասպարյան Արշակ Դավիթի «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ծրագրերի բաժնի համակարգող;
Լևոնյան Գոհար Ֆելիքսի «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան-խորհրդատու;
Ստեփանյան Աննա Յուրիի Կ.գ.թ., հոգեֆիզիոլոգ, «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի “Bio-feedback” մեթոդի մասնագետ;
Ավագյան Սոֆյա Վոլոդյայի Հ.գ.թ. «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան-խորհրդատու, թրեյնինգավար;
Գարգրցյան Լիլիթ Ալբերտի ԵՊՀ դոցենտ, Հ.գ.թ., դոցենտ, «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան, խմբավար;
Մաթոսյան Իզաբել Մաթևոսի «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կլինիկական հոգեբան;
Արզիևա Էմմա Վալիկի «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան, թրեյնինգավար, լոգոպեդ;
Զարգարյան Նելլի Արամայիսի «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան;
Հովակիմյան Էդիտա Ալեքսանի «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան;
Դանիելյան Արփինե Հրաչիկի «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հասարակայնության հետ կապերի գլխավոր մասնագետ;
Հայրապետյան Արմինե Վլադիմիրի «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան-խորհրդատու, թրեյնինգավար, գիտաժողովի գիտքարտուղար
Գիտաժողովի խմբագրակազմ
Վարդանյան Կամո Երեմի Հ.գ.դ., Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ գիտահետազոտական կենտրոնի ղեկավար;
Գևորգյան Սրբուհի Ռաֆիկի Հ.գ.դ., պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ գիտակրթական մասի պրոռեկտոր, ՄԱՊՆ անդամ /Ռուսաստան/;
Կարագաշյան Մելինե Հակոբի PhD Նյու-Ջերսիի հոգեբանական ասոցիացիա, ԱՄՆ;
Սեդրակյան Սեդրակ Աղասիի Հ.գ.դ., պրոֆեսոր, «Ուրարտու» Կիրառական հոգեբանության և սոցիոլոգիայի համալսարանի ռեկտոր;
Բերբերյան Ասյա Սուրենի Հ.գ.դ., պրոֆեսոր, ՀՌՀ հոգեբանության ամբիոնի վարիչ, ՀԳՄԱ անդամ /Ռուսաստան/;
Ավանեսյան Հրանտ Միխայիլի Հ.գ.դ., պրոֆեսոր, ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, ՀԳՄԱ անդամ /Ռուսաստան/;
Հակոբյան Նաիրա Ռաֆիկի Հ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի դեկան;
Նաղդյան Ռուբեն Միխայիլի, Հ.գ.դ., պրոֆեսոր;
Պայլոզյան Ժաննա Հարությունի Մ.գ.դ., «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի լոգոպեդ, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դոցենտ;
Պետրոսյան Ռուզաննա Համբարձումի Հ.գ.թ., դոցենտ, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան;
Աղուզումցյան Ռուբեն Վազգենի Հ.գ.թ., պրոֆեսոր, ՀՀ Կառավարման ակադեմիայի հոգեբանության ամբիոնի վարիչ;
Խաչատրյան Նարինե Գագիկի Հ.գ.թ., դոցենտ, ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի վարիչ;
Դալլաքյան Ալլա Մարտինի Մ.գ.թ., Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկայի ամբիոնի դոցենտ;
Սահակյան Կարինե Արամի Մ. Նալբանդյանի անվան Շիրակի պետական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ;
Սաղաթելյան Մարգարիտա Ռոլանի «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբույժ-հոգեթերապևտ;
Վավրիկ Տարաս Յուրիի Հ.գ.թ., քոուչ, Լեհական հումանիտար ակցիայի /առաքելություն Ուկրաինայում/ հոգեսոցիալական աջակցության համակարգող;
Ղասաբյան Սերգեյ Արկադիի Բ.գ.թ., «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի բժիշկ-հոգեթերապևտ
Խմբագրակազմի էքսպերտային անդամներ
Տուրչին Անատոլի Ստեփանի Հ.գ.դ., պրոֆեսոր, ՌԴ ՆԳՆ ներքին զորքերի Սանկտ-Պետերբուրգի զինվորական ինստիտուտի ընդհանուր և կիրառական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր;
Բոլտիվեց Սերգեյ Իվանի Հ.գ.դ., պրոֆեսոր, Հպնոսի Ուկրաինական միավորման նախագահ;
Նազարով Վլադիմիր Իվանի Հ.գ.դ., պրոֆեսոր, ԻվՊՀ առաջին պրոռեկտոր, Սոցիալական աշխատանքի և կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ;
Սմիրնով Դմիտրի Գրիգորիի Հ.գ.դ., դոցենտ, ԻվՊՀ Փիլիսոփայության ամբիոնի վարիչ;
Մորգունով Եվգենի Բորիսի Հ.գ.դ., դոցենտ, Մոսկվայի Սոցիալական և տնտեսական գիտությունների բարձրագույն դպրոցի Կիրառական հոգեբանության ֆակուլտետի դեկան;
Մազիլով Վլադիմիր Ալեքսանդրի Հ.գ.դ., պրոֆեսոր, Կ.Դ. Ուշինսկու անվան Յարոսլավլի պետական մանկավարժական համալսարանի Ընդհանուր և սոցիալական հոգեբանության ամբիոնի վարիչ;
Զոբկով Ալեքսանդր Վալերիի Հ.գ.դ., Պրոֆեսոր, Ռուսաստանի ՊԿՖԾ Վլադիմիրսկի իրավաբանական ինստիտուտի ՔԿՀ Հոգեբանության և մասնագիտական գործունեության մանկավարժության ամբիոնի պրոֆեսոր;
Կոզլով Վլադիմիր Վասիլիի Հ.գ.դ., Պրոֆեսոր, Հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի նախագահ;
Սարիչև Սերգեյ Վասիլիի Հ.գ.դ., Պրոֆեսոր, Կուրսկի պետական համալսարանի Հոգեբանության ամբիոնի վարիչ;
Կազմկոմիտեի հասցե
ՀՀ, Երևան 0002
Մաշտոցի 40
“ԱՅԳ” հոգեբանական ծառայությունների կենտրոն
info@hogeban.am
Կազմկոմիտեն իրեն իրավունք է վերապահում գրախոսել և գրախոսության արդյունքում մերժել հոդվածներ, ինչի մասին հոդվածի հեղինակը կտեղեկանա հոդվածը ներկայացնելուց 15 օր հետո:
Նյութերի ժողովածուի հրատարակումը նախատեսվում է գիտաժողովից անմիջապես հետո:
Հրատարակումն ԱՆՎՃԱՐ Է: Գիտաժողովի մասնակիցները կարող են ձեռք բերել գիտաժողովի նյութերը՝ վճարելով առաքման և ժողովածուի համար:
Մանրամասների և ժողովածուի արժեքի մասին լրացուցիչ տեղեկությունների համար դիմել armine.hayrapetyan@hogeban.am