Տեղի ունեցավ «ՎՍՏԱՀ ՎԱՐՔ» թեմայով հանդիպում
Մարտի 19-ին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում գործող Հոգեբանական ակումբի շրջանակներում տեղի ունեցավ «Վստահ վարք» թեմայով հանդիպումը:
Հանդիպման ընթացքում հոգեբան Դիանա Հարությունյանը ներկայացրեց տվյալ թեմայի կարևորությունն ու ակտուալությունը, «վստահ վարք» հասկացության նշանակությունը, վստահ պահելաձևի կարևորությունը անձի ներդաշնակ զարգացման և հնարավորությունների ռեալիզացման հարցում: Հանդիպման ընթացքում մասնակիցների հետ քննարկվեցին նաև վստահ վարքագիծը պայմանավորող հնարավոր գործոնները, վստահ պահելաձևի պարագայում «ես-հաղորդագրության», մերժելու ունակության, փաստեր բերելու կարողության և ուրիշի սահմանների զգացողության նշանակությունը:
Հայտնում ենք նաև, որ «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում տեղի կունենա նաև «Վստահ վարք» թեմայով սեմինար-թրեյնինգ, որի մասին առանձին կտեղեկացվի www.hogeban.am կայքում և ՖԲ-յան մեր էջերում: Թեմայով հետաքրքրված անձանց խնդրում ենք հետևել մեր հայտարարություններին:
Սիրով կսպասենք Ձեզ վերոնշյալ սեմինար-թրեյնինգին: