Տեղի ունեցավ «Միմյանց հասկանալու և աջակցելու կարողություն» թեմայով հանդիպումը
Նոյեմբերի 21-ին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում տեղի ունեցավ «Միմյանց հասկանալու և աջակցելու կարողության» թեմայով Հոգեբանական ակումբի հերթական հանդիպումը:
Հանդիպման ընթացքում մասնակիցների հետ քննարկվեցին տվալ թեմայի ակտուալությունը ժամանակակից կյանքի համատեքստում, «հասկանալ» և «աջակցել» հասկացությունների նշանակությունը, միմյանց չհասկանալու պատճառները և այդ խնդրի լուծման հնարավոր տարբերակները: Քննարկվեց նաև «ես-հաղորդագրության» նշանակությունը և դերը միմյանց հասկանալու հարցում:
Հանդիպումն անցավ հաճելի մթնոլորտում, որը նպաստեց մասնակիցների անկաշկանդ շփմանը:
Շնորհակալություն բոլորին մասնակցության համար: