Վկայականների հանձնում
Ավարտվեց «Համընդհանուր ներառական կրթության ոլորտում աշխատող հոգեբանի հմտությունների զարգացում» թեմայով տեսագործնական թրեյնինգը:
Թրեյնինգի մասնակիցները ձեռք բերեցին և զարգացրին ներառական կրթության ոլորտում աշխատանքի կազմակերպման, կատարման և արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ հմտություններ:
Թրեյնինգի հեղինակ և վարող, «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան Անի Սարգսյանը մասնակիցներին հանձնեց գիտելիքները հավաստող վկայականները:
Շնորհավորում ենք մասնակիցներին մտքի զինանոցը գիտելիքների նոր պաշարով հարստացնելու համար և լիահույս ենք, որ թրեյնինգի ընթացքում ստացած հմտությունները ուղեկից կլինեն նրանց աշխատանքում: