Սուպերվիզիա՝ կոգնիտիվ վարքաբանական թերապիայի (CBT) ուղղությամբ
Հարգելի՛ հոգեբաններ, սիրով տեղեկացնում ենք, որ խորհրդատվության և հոգեթերապիայի գիտությունների դոկտոր, կոգնիտիվ վարքաբնական թերապիայի մասնագետ, դասախոս և ոլորտում ավելի քան 27 տարվա փորձ ունեցող Կարինեհ Թահմասսյանն «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում իրականացնում է սուպերվիզիա՝ կոգնիտիվ վարքաբանական թերապիայի(CBT) ուղղությամբ երեխաների և դեռահասների, ինչպես նաև մեծահասկաների հետ աշխատող հոգեբանների հետ։ Սուպերվիզիան անցկացվում է և՛ անհատական, և՛ խմբային ձևաչափով։
Սուպերվիզիային կարող են գրանցվել ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ մասնագետները։ Մենք ստեղծել ենք հոգեբանական պրակտիկ աշխատանքի որակն ու արդյունավետությունը բարձրացնելու, հմտությունները զարգացնելու հարմարավետ և ապահով միջավայր։