Մեր կենտրոնը կոչ է անում բոլոր քաղաքացիներին!

Հարգելի բարեկամներ,
Մեր կենտրոնը կոչ է անում բոլոր քաղաքացիներին․
Չտրվել պանիկայի ու հանգիստ վերաբերվել կանխարգելման համար իրականացվող անհրաժեշտ միջոցառումներին;
Կորոնավիրուսի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար դիմել միայն ու միայն պաշտոնական աղբյուրներին։ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (անգլերեն՝ WHO, ռուսերեն՝ ВОЗ) ամենժամյա ռեժիմով թարմացնում է այս վիրուսի վերաբերյալ տեղեկատվությունը, որին հղում են անում մնացած բոլոր լրատվական կայքերը;
Եթե որևէ անհանգստություն եք զգում, եթե գիշերվա քունը խախտվել է, չեք կարողանում կենտրոնանալ, ունեք տրամադրության անկում, վախ, և ցանկանում եք, որպեսզի ձեզ լսեն, կարող եք զանգահարել մեզ, մենք միշտ պատրաստ ենք մասնագիտական աջակցություն ցուցաբերել բոլորին։
 
Կենտրոնը հնարավորություն է ընձեռում հոգեբանական խորհրդատվության ծառայությունից օգտվել նաև առցանց (on-line)։
Skype login – ayg.hogeban
Մանրամասների համար կարող եք զանգահարել՝
010 581814, 077 581814, 096 581814

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.