մասնագիտական աջակցություն
Այս բարդ և դժվարին օրերին կարևոր է հոգ տանել ինչպես մեր, այնպես էլ դիմացինի հոգեկան և ֆիզիկական առողջության մասին՝ չվնասելով ոչ մեզ , ոչ դիմացինին։ Առավել կարևոր է նաև առաջնային հոգեսոցիալական աշխատանք իրականացնող մասնագետների ճիշտ և գրագետ, էթիկայի նորմերի խստագույն պահպանմամբ աշխատանքը։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, պատկերացնելով մասնագիտական աշխատանքի ողջ դժվարությունը` «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը պատրաստակամություն է հայտնում տրամադրել բազմակողմանի մասնագիտական աջակցություն (սուպերվիզիա, կարճատև թրեյնինգային ծրագրեր, տեսագործնական խորհրդատվություն) հոգեսոցիալական աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին և անհատ մասնագետներին։ Ինչպես նաև հոգեբանական խորհրդատվություն տրամադրել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին: