ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի մասնագետները պատրաստ են հոգեբանական օգնություն ցուցաբերելու զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, վիրավոր զինծառայողներին և նրանց հարազատներին, մարտական գործողությունների անմիջական մասնակիցներին:

Նշած խմբերին պատկանող անձինք կարող են ստանալ հոգեբանական աջակցություն՝ դիմելով «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոն:

Համապատասխան հայտի դեպքում, ըստ անհրաժեշտության, կենտրոնի մասնագետները կարող են այցելել նաև զինվորական հոսպիտալ, բնակավայրեր կամ կատարել տնայցեր՝ տեղում հոգեբանական օգնություն կազմակերպելու և իրականացնելու նպատակով:

Հոգեբանական աջակցության հետ կապված բոլոր հարցերի համար խնդրում ենք զանգահարել  091 58 18 14 հեռախոսահամարով («ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի խորհրդի նախագահ Վարուժան Մելքոնյան):
Հասցե՝ Մաշտոցի 40:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.