Հնարավորություն պրակտիկ հոգեբաններին
«Ընտանեկան Տիրույթ» Բելգիական ասոցիացիան՝ համագործակցությամբ «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի, Հայաստանի պրակտիկ հոգեբաններին առաջարկում է կամավորական օգնություն Երևանում ։
Հայաստանում հոգեթերապիայի զարգացման նպատակով հրավիրում ենք ինտերվիզիոն խմբերի ամենամսյա օնլայն պարապմունքներին ։
Խմբի շրջանակներում կարելի է անալիզի ենթարկել կլինիկական դեպքեր՝ ընտանեկան համակարգված թերապիայի մոտեցումներում, ներկայացնել պրակտիկայից դեպքեր կամ քննարկել արդիական պրոֆեսիոնալ հարցեր։
Ինտերվիզիոն խումբը մասնագետներին հնարավորություն է տալիս պարզաբանել այցելուի հետ աշխատանքի վիճակը, մշակել թերապևտիկ փորձի նոր մոտեցումները և զարգացնել աշխատանքի սեփական ոճը։
Խմբում ներգրավվելու պայմաններն են`
- Կանոնավոր հոգեթերապևտիկ պրակտիկան
- Կլինիկական դեպքի քննարկումը
Հանդիպման տևողությունը` 2ժամ
Խմբի երկրորդ հանդիպումը կկայանա 09.05.2022թ. , ժ. 20։30 –ին Երևանի ժամանակով։ Հաջորդական հանդիպումների ժամանակը կհայտարարվի նախապես։
Խումբը բաց է
Գրանցվելու համար անհրաժեշտ է ուղարկել նամակ 2 էլ. հասցեների՝ Գոհարի և Սիլվայի
levonyan.counselling@gmail.com
sagatel_silvia@yahoo.fr
Կապը +3210491523557 վատսապ հեռախոսակապով
Միջոցառման կազմակերպողը Հայաստանում «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնն է, ի դեմս հոգեբան- հոգեթերապևտ Գոհար ԼևոնյանիՆախագծի պատասխանատուն «Ընտանեկան Տիրույթ» Բելգիական ասոցիացիայի հոգեբան- հոգեթերապևտ Սիլվա Սաղաթելյանն է