Խմբային սուպերվիզիա
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը, իրականացվող հոգեբանական աջակցության խմբային աշխատանքների շրջանակներում գնահատելով մասնակիցների կարիքները՝ կազմակերպում է անվճար խմբային սուպերվիզիա, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնել աշխատանքային դեպքեր, բարդ իրավիճակներ և հետագա աշխատանքում կողմնորոշվելու համար ստանալ մասնագիտական խորհրդատվություն։
Խմբային սուպերվիզիային կարող են մասնակցել այն անձինք, ովքեր ներգրավված են Արցախից բռնի տեղահանվածների հետ տարվող տարբեր աշխատանքներում՝ կամավորներ, աջակից մասնագետներ, սոցաշխատողներ, հոգեբաններ և այլք։
Սուպերվիզիան կվարի Հոգեբան, հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար, սուպերվիզոր, հ․գ․թ Մարիա Թևոսյանը
Խմբային սուպերվիզիան կանցկացվի «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում սույն թվականի հոկտեմբերի 30-ին, ժամը՝ 18։30-ին։
Մասնակցության համար անհրաժշետ է նախօրոք գրանցվել, գրանցվելու համար անցեք հղումով` https://forms.gle/XuX17q9AG2dgFf8g6