Խմբային պարապմունքներ

Երեխաների համար խաղը ոչ միայն ուրախության, զվարճանքի, այլև շրջապատող աշխարհը ավելի լավ ճանաչելու, որոշ հմտություններ ձեռքբերելու աղբյուր է։ Խաղերն օգնում են երեխաներին զարգացնել հիշողությունը, ստեղծագործ մտածողությունը, մանր մոտորիկան, երևակայությունը։ Նրանք հեշտությամբ են արտահայտում զգացմունքները սովորում կենտրոնացնել ուշադրությունը։
 Վստահ ենք՝ ծնողների համար շատ կարևոր է երեխաների զարգացումը, բացի այդ՝ պրոֆեսիոնալ մասնագետի ընտրությունը։
 Սիրով տեղեկացնում ենք, որ «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում 2-5 տարեկան երեխաների համար կիրականացվեն խմբային պարապմունքներ՝ հագեցած զարգացնող խաղերով, հետաքրքիր վարժություններով։
 Պարապունքները կանցկացնի 17 տարվա աշխատանքային փորձ ունեցող, կենտրոնի լոգոպեդ Շուշան Ավագյանը՝ մասնակցությամբ երիտասադ հոգեբանների։
 Հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները՝ խմբային պարապմունքները բաժանված են երկու ենթախմբերի՝ 2-3 և 4-5 տարեկան երեխաների համար։ Յուրաքանչյուր ենթախմբի համար առանձնացված են տվյալ տարիքին բնորոշ խաղեր, վարժություններ, աշխատանքի մեթոդ։
 Խմբային պարապմուք՝ 2-3 տարեկան երեխաների համար
• Կենդանիներ՝ ցամաքում, ջրում, թռչուններ՝ օդում
• Գույների տարբերակում, ակտիվ խաղ գունային գորգի վրա
• Երգ «Չխկչխկաններով»
• Նկարչություն (մատնանկարչություն)
• Պար (ռիթմիկ ակտիվ խաղեր )
Խմբային պարապմուք՝ 4-5 տարեկան երեխաների համար
• Համապատասխան զարգացնող խաղեր
• Թեմատիկ նկարչություն կամ նկարների գունավորում (մոտորիկայի զարգացում, գրիչը ճիշտ բռնել հմտության ձևավորում)
• Հեքիաթի ընթերցում , հեքիաթի դերային պատմում
• Նկարչություն (մատիտներով , ջրաներկով)
• Պլաստիլինով թեմատիկ ծեփ
• Ավազով աշխատանք
 Յուրաքանչյուր ենթախմբում երեխաների թիվը՝ 4-5
Հանդիպումները կանցկացվեն կիրակի օրերին՝ ժամերը կհամաձայնեցվեն մասնակիցների հետ։
Արժեքը՝ 8000 դրամ յուրքանաչյուր հանդիպումը, մեկամսյա փաթեթ վերցնելու դեպքում 4 այցը՝ 25.000 դրամ։
 Մանրամասների կամ գրանցվելու համար կարող եք զանգել հետևյալ հեռախոսահամարներով՝ (+374) 10 58 18 14, (077) 58 18 14, (096) 58 18 14

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.