«Լույսի մոլորակ» էքսպո-կոնֆերանս
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը մարտի 23-ին մասնակցեց «Լույսի մոլորակ» մոր և մանկան էքսպո-կոնֆերանսին։ Էքսպոյի այցելուներին կենտրոնը ներկայացավ ծառայությունների լայն շրջանակով՝
• Հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա երեխաների և դեռահասների համար, ընտանեկան հոգեբանական խորհրդատվություն
• Մասնագիտական կողմնորոշման ծառայություն
• Աուտիզմի ծնողական դպրոց
• Դայակների հոգեբանական ընտրության, մասնագիտական ուսուցման և վերապատրաստման ծառայություն
• «Երեխայիս աշխարհում» հոգեբանական ակումբ
• «Ծնողավարման հմտություններ» , «Հոգեսեռական դաստիարակություն» , «Խաղերի կիրառումը լոգոպեդական աշխատանքում» թրեյնինգներ , «Հանդիպում ենք մայրիկներով», «Ծնողներին՝ երեխաների մասին» սեմինարների շարք
• Հղի կանանց համար հոգեբանական թրեյնինգներ
• Ռելաքսացիոն հանդիպումներ՝ արտ-թերապևտիկ և մարմնակողմնորոշիչ թերապիայի մեթոդներով
Մեր կենտրոնի տաղավար այցելած փոքրիկների հետ անցկացվեցին նաև նկարչաթերապիայի որոշ տեխնիկաներ՝ կենտրոնի հոգեբանների և «Երեխաների և դեռահասների հոգեթերապիա» դասընթացի մասնակիցների կողմից։ Բոլոր փոքրիկները մեծ ոգևորությամբ ներգրավվեցին տեխնիկաների կատարման մեջ, իսկ նրանց ծնողներն այդ ընթացքում հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղել հոգեբաններին։
Շնորհակալություն ենք հայտնում «Լույսի մոլորակ» էքսպոյի կազմակերպիչներին, ինչպես նաև էքսպոյի այցելու ծնողներին՝ մեր ծառայությունների նկատմամբ ցուցաբերած մեծ հետաքրքրության համար։
———————————————————
Վերոնշյալ բոլոր ծառայությունների մասին ամբողջական ինֆորմացիա կարող եք գտնել մեր կենտրոնի կայքէջում՝ www.hogeban.am
Հեռ․՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14