Թրեյնինգային պարապմունք թիվ 2 դպրոցում
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը դպրոցների հետ համագործակցության շրջանակներում կազմակերպում է այցելություններ դպրոցներ, որտեղ «Դպրոցի հոգեբանի հմտությունների զարգացում» դասընթացի մասնակիցները, դասընթացավար Մարիա Թևոսյանի ղեկավարությամբ, իրականացնում են հոգեբանական միջոցառումներ:
Դեկտեմբերի 13-ին թիվ 2 ավագ դպրոցում կայացավ թրեյնինգային պարապմունք 10-րդ դասարանի աշակերտների հետ «Ճանաչենք մեր հույզերը» թեմայով և սեմինար-քննարկում մանկավարժական անձնակազմի հետ «Մասնագիտական սթրեսի հաղթահարում» թեմայով:
Հանդիպումն անցավ ջերմ աշխատանքային մթնոլորտում, մասնակիցները հանդես եկան համագործակցության զարգացման առաջարկություններով:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում դպրոցի տնօրեն Քրիստինե Սարյանին հանդիպումների կազմակերպման և համագործակցության համար: