Դայակների ուսուցման դասընթաց
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը սիրով տեղեկացնում է, որ կենտրոնի մասնագետների կողմից այժմ մշակվում է դայակների պրոֆեսիոնալ ուսուցման և վերապատրաստման դասընթաց՝ նպատակ ունենալով բարձրացնել ապագա կամ արդեն իսկ աշխատող դայակների հոգեբանա-մանկավարժական պատրաստվածությունը:
Սիրելի ծնողներ, մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի, թե դուք ինչպիսի հմտություններ, գիտելիքներ, անձնային որակներ, բնավորության գծեր եք կարևորում և ինչ չափանիշներով եք առաջնորդվում /կամ կառաջնորդվեք/ ձեր փոքրիկների խնամքով զբաղվող կիրթ, բանիմաց, հմուտ և վստահելի դայակ ընտրելիս:
Ձեր մոտեցումների, պահանջների, ինչպես նաև ծրագրի հետ կապված առաջարկների մասին խնդրում ենք գրեք մեզ info@hogeban.am էլ. հասցեին կամ FB-յան մեր էջին:
Սիրով սպասում ենք ձեր նամակներին՝ ակնկալելով մեծ ակտիվություն: