Ավարտվեց Արտ-թերապիայի բազային տեխնիկաների թրեյնինգը
Դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ ԱՐՏ-ԹԵՐԱՊԻԱՅԻ ԲԱԶԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԻ ԹՐԵՅՆԻՆԳԻ վերջին հանդիպումը: 48 ժամ տևողությամբ թրեյնինգի ավարտին բոլոր մասնակիցները «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից ստացան երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայականներ:
Թրեյնինգի ընթացքում մասնակիցները ծանոթացան՝
- Արտ-թերապիայի տեսակներին և առանձնահատկություններին
- Նկարի միջոցով ախտորոշման եղանակներին
- Մետաֆորիկ ինքնադիմանկարի տեխնիկաներին և տրամադրության արտ-թերապևտիկ վարժություններին
- Ստեղծագործական ակտիվացման մեթոդներին և արվեստի միջոցով ինքնարտահայտման միջոցներին
Շուտով կմեկնարկի արտ-թերապիայի թրեյնինգային ցիկլի 2-րդ փուլը՝ «ԽՈՐՔԱՅԻՆ ԱՆԳԻՏԱԿՑԱԿԱՆԻ ՀԵՏ ԱՐՏ-ԹԵՐԱՊԻԱ» թրեյնինգը: Ցանկացողները կարող են զանգահարել «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոն և գրանցվել: