Առաջարկ սկսնակ մասնագետներին և ուսանողներին
Հոգեբանական ակումբը հիանալի հարթակ է ոլորտում առաջին քայլերն անող հոգեբանների համար մասնագիտական ինքնաներկայացման, ինքնադրսևորման, խմբավարական հմտություններ ձեռք բերելու և զարգացնելու, համագործակցային կապեր հաստատելու համար։
Հոգեբանական ակումբի հանդիպումներն անցկացվում են պարբերաբար՝ ըստ նախապես հայտարարված թեմայի և ամսաթվի։ Թեմայի շրջանակներում հոգեբան-խմբավարը ակումբի մասնակիցներին հաղորդում է անհրաժեշտ գիտելիքներ, կազմակերպում է հոգեբանական խաղեր, վարժանքներ, իրականացնում տարբեր իրավիճակների և օրինակների վերլուծություն: Ազատ ձևաչափով ընթացող քննարկումներին մասնակցողներն անկաշկանդ արտահայտում են իրենց տեսակետը, վերաբերմունքը, ներկայացնում են սեփական փորձը, քննարկում և բանավիճում մյուս մասնակիցների հետ:
Հոգեբանական ակումբին մասնակցությունը (թե որպես հոգեբան-խմբավար, թե որպես ակումբի մասնակից) ԱՆՎՃԱՐ Է:
Հոգեբանական ակումբում թեմա ներկայացնելու համար Ձեր ինքնակենսագրականը և ներկայացվելիք նյութի հակիրճ բովանդակությունը ուղարկեք info@hogeban.am հասցեին։ Կենտրոնի մասնագիտական խմբի քննարկումից և հաստատումից հետո ակումբային հանդիպման անցկացման օրն ու ժամը կհամաձայնեցվի Ձեզ հետ։
Հեռ․՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14։
Հասցե՝ Մաշտոցի 40։