Աշխատանքի ենք հրավիրում համակարգող հոգեբանի

🔹ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ
Երկուշաբթիից շաբաթ օրը ներառյալ՝ ժամը 10:00-ից 21:00, երկու հերթափոխով՝
• առաջին հերթափոխ ժ. 10:00 -ից 15:30,
• երկրորդ հերթափոխ ժ. 15:30 – ից 21:00
🔹 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Պատասխանել զանգերին, զանգողին ներկայացնել կենտրոնի մասին հետաքրքրող տեղեկատվությունը, գրանցել այցելուներին
• Համակարգել այցելուների հաճախումները, այցելուներին ուղղորդել համապատասխան մասնագետների մոտ
• Վերահսկել աշխատանքային պայմանների ապահովումը
🔹 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Բարձրագույն հոգեբանական կրթություն (մագիստրոսի աստիճան կամ մագիստրատուրայի ավարտական կուրսի ուսանող, ցանկալի է կլինիկական մասնագիտացմամբ)
🔹 ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Հոգեբանական առաջնային խորհրդատվության բազային պրակտիկ հմտություններ
• Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն
• Հայերեն (գերազանց) և ռուսերեն (ազատ) լեզուների տիրապետում: Անգլերենի իմացությունը ցանկալի է:
🔹 ԱՆՁՆԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
• Արագ կողմնորոշվելու ունակություն, մտածողության ճկունություն
• Պատասխանատվության բարձր զգացում
• Հավասարակշռվածություն
• Կրեատիվություն
• Տոլերանտություն
👉 Աշխատատեղով հետաքրքրված բոլոր անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) info@psychology.am էլ. հասցեին՝ վերնագրում նշելով համապատասխան պաշտոնի անվանումը:
————————————

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.