Անվճար հոգեբանական ծառայությունների 10-օրյակ
Սիրով հայտնում ենք բոլորին, որ “ԱՅԳ” հոգեբանական ծառայությունների կենտրոնը այս տարի տոնում է իր հիմնադրման 10-ամյակը: Եվ իր հոբելյանական միջոցառումների շրջանակներում կենտրոնը հայտարարում է ԱՆՎՃԱՐ հոգեբանական ծառայությունների 10-օրյակ: Նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 5-ը Դուք անվճար կարող եք օգտվել հետևյալ ծառայություններից.
- Հոգեբանական խորհրդատվություն (անհատական, մանկական, զույգերի և ընտանեկան)
- Հոգեֆիզիոլոգիական ինքնակարգավորում (Bio-feedback թերապիա)
- Արտ- ատելյեի շրջանակներում ռելաքսացիոն hանդիպումներ
- Մասնագիտական կողմնորոշման ծառայություն
- Լոգոպեդական խորհրդատվություն
Ինչպես նաև, կենտրոնի բոլոր թրեյնինգներին և դասընթացներին մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ գրանցվելու դեպքում՝ ձեռք կբերեք մասնակցության 30% զեղչ:
Վերոնշյալ բոլոր ծառայությունների մանրամասն նկարագիրը կգտնեք www.hogeban.am կայքի համապատասխան բաժիններում:
Հոգեբանական ծառայություններից օգտվելու համար հարկավոր է նախօրոք գրանցվել (մինչև նոյեմբերի 28–ը ներառյալ)՝ զանգահարելով 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14 հեռախոսահամարներով: