Այցելություն Դ․ Վարուժանի անվան թիվ 89 դպրոց

Նոյեմբերի 22-ին «ԴՊՐՈՑԻ ՀՈԳԵԲԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» թրեյնինգի մասնակիցները, թրեյնինգավար Մարիա Թևոսյանի գլխավորությամբ, Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցում անցկացրեցին սեմինար՝ «Ագրեսիվ վարք» թեմայով։ Հանդիպմանը ներկա էին դպրոցի մանկավարժներ և տարրական դպրոցի ծնողներ, ովքեր մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին ներկայացված ելույթներին, ինչպես նաև հնարավորություն ունեցան բարձրացնելու իրենց հուզող մի շարք հարցեր և քննարկել դրանք հոգեբանների հետ։ Սեմինարի ավարտին մասնակիցները բարձր գնահատեցին դպրոցներում նման սեմինարների անցկացման կարևորությունը և ընդգծեցին հետագա համագործակցության անհրաժեշտությունը:
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հատուկ շնորհակալություն է հայտնում Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցի տնօրեն Անուշ Ասլանյանին, փոխտնօրեն Օֆելյա Հովհաննիսյանին և դպրոցի հոգեբան Աշխեն Մուսայելյանին՝ հանդիպման կազմակերպման և իրականացման հարցում պատրաստակամություն և մեծ աջակցություն ցուցաբերելու համար։
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը պատրաստ է այլ դպրոցներում ևս իրականացնել նմանատիպ ծրագրեր՝ ակնկալելով դպրոցների նախաձեռնողականությունն ու ակտիվությունը համագործակցության հաստատման հարցում։

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.