Սուպերվիզիոն խումբ՝ կենտրոնի հոգեբանների համար
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը, կարևորելով կենտրոնի հոգեբանների մասնագիտական զարգացումն ու աճը, նոր հմտությունների ու կարողությունների ձևավորումը, կարևոր համագործակցություն է սկսել կլինիկական հոգեբան, դասախոս, դոկտոր Կարինէ Թահմասյանի հետ։
Ձևավորված սուպերվիզիոն խմբում ներգրավված են կենտրոնի մանկական թերապիա իրականացնող հոգեբանները։ Սուպերվիզիոն խմբի աշխատանքն իրականացվում է կոգնիտիվ վարքաբանական թերապիայի ուղղությամբ, որի ընթացքում տեղի է ունենում դեպքերի քննարկումներ և փորձի փոխանակում։
Լիահույս ենք, որ խմբի մասնակիցների տարիների փորձառությանը կավելանան նոր ու պրակտիկ գիտելիքներ՝ նպաստելով աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։