Սեմինար-պարապմունք թիվ 89 դպրոցում

Ապրիլի 5-ին «ԴՊՐՈՑԻ ՀՈԳԵԲԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» թրեյնինգի մասնակիցները, Մարիա Թևոսյանի գլխավորությամբ, Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցում անցկացրեցին ինտերակտիվ պարապմունք 6-րդ դասարանի աշակերտների հետ՝ ՛՛Ինքնավստահ և ագրեսիվ վարք՛՛ թեմայով, ինչպես նաև հանդիպում ունեցան ծնողների և մանկավարժների հետ։ Քննարկման թեման էր մեծահասակների և դեռահասների հարաբերություններում ծագող դժվարությունները և հաղթահարման ուղիները: Հանդիպումներն անցան ակտիվ և հագեցած: Մասնակիցները արձանագրեցին միջոցառումների արդյունավետությունը և ընդգծեցին հետագա համագործակցության կարևորությունը:

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը շնորհակալություն է հայտնում Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցի տնօրեն Անուշ Ասլանյանին, փոխտնօրեն Օֆելյա Հովհաննիսյանին հոգեբանական աշխատանքների կազմակերպման և իրականացման հարցում պատրաստակամություն և մեծ աջակցություն ցուցաբերելու համար։ Նախապատրաստում ենք ծրագրեր համագործակցության ընդլայնման նպատակով:

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.